«Կունենաք խաղ՝ մեկ դարպասին» .սոցիոլոգ
Երեւանի քաղաքապետի ընտրություններում որոշիչ է լինելու, թե «Ծառուկյան» դաշինքի Երեւանում ստացած քսանվեց տոկոս եւ ԱԺ չանցած ընդդիմադիր ուժերի ընդհանուր առմամբ ստացած տասը տոկոս ձայները ինչպես կվերաբաշխվեն: «Ծառուկյանին» ձայն տվածների մի մասը իշխանամետ է, մյուս մասը ընդդիմադիր է:«Հիմա հարց է, թե ընդդիմադիր զանգվածը, որ ուժին ձայն կտա՝ «Ելքին», թե «Երկիր Ծիրանիին»: Ամեն դեպքում, Փաշինյանը ավելի լուրջ կշիռ ունի, քան Փոստանջյանը: Փաստորեն, կունենաք խաղ՝ մեկ դարպասին, քանի որ երեւանցիների երկու երրորդը գոհ է քաղաքապետից»,լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեեւ Երեւանում խնդիրներ կան սպասարկման ոլորտի հետ կապված, սակայն ամեն դեպքում, Տարոն Մարգարյանը, որպես քաղաքական գործիչ, առաջին տասնյակում է,ասաց սոոցիոլոգը և հավելեց,որ իշխանական համակարգում կշիռ ունեցողներից երրորդ դեմքն է: Սոցիոլոգի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հիսունհինգ տոկոս ձայների մեծ մասն ապահովել են ռեյտինգային թեկնածուները, սակայն այս անգամ նման բան չի լինի:
