Միքայել Պողոսյանը ավագանու ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու դիմումը հետ չի վերցրե
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ ԿԸՀ-ն մինչ այս պահը երգիչ, դերասան Միքայել Պողոսյանից որևէ դիմում (այդ թվում՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակից դուրս գալու մասին) չի ստացել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասել է, որ ինքը նման լուր չունի, որ Միքայել Պողոսյանը հետ վերցրած լինի ավագանու ցուցակում ընդգրկվելու դիմումը: Թերթը հիշեցրել է, որ նախօրեին թերթի հետ զրույցում Միքայել Պողոսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի ցուցակում իր լինելը թյուրիմացություն է։ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանից թերթը տեղեկացել է, որ ԿԸՀ-ում առկա է փաստաթուղթ Միքայել Պողոսյանի՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված լինելու համաձայնության մասին:
