Մամոյանի և Ազիզյանի փոխարեն մանդատ կստանան երիտասարդ ԲՀԿ-ականները
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ «Ծառուկյան դաշինքի» 31 մանդատից 16-ը բաժին է ընկնում համամասնական, 15-ը՝ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներին, սակայն, կարծես թե, որոշում է կայացվել համամասնականի մինչև 32-րդ համարը բոլոր կանանց խորհրդարան տանել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը: «Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուներին, կարծես թե թիվ 1 ընտրատարածքից ամենաշատ՝ 5 հազար 612 ձայն ստացած թեկնածու Արթուր Մամոյանը մանդատ չի ստանալու, նրան կփոխարինի ԲՀԿ երիտթևից Արտյոմ Ծառուկյանը, որն ստացել է 5 հազար 104 ձայն։ Երիտասարդ ֆրակցիա ունենալու սկզբունքն է գործել նաև թիվ 4 ընտրատարածքի պարագայում՝ Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներից խորհրդարան կանցնի ոչ թե Նապոլեոն Ազիզյանը, այլ նրանից քիչ ձայներ հավաքած Վահե Էնֆիաջյանը»,-հավելել է թերթը։
