ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում արձանագրել է 50 տոկոս ստվեր
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ ՊԵԿ-ը մի քանի ոլորտներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում գնահատել է, որ տվյալ ոլորտներում, «ստվերը» կարող է հասնել 50 տոկոսի։ Եվ այդ «ստվերը» ունի տարբեր դրսևորումներ։ Նախօրեին տարածված հաղորդագրության համաձայն, մասնավորապես, բազաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 35 տնտեսվարողների մասով ՊԵԿ-ն արձանագրել է 50 տոկոս ստվեր, իսկ կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող 46 տնտեսվարողների գործունեության ուսումնասիրությամբ արձանագրվել է 54 տոկոս ստվեր։ ՊԵԿ-ը չի մասնավորեցնում, թե որ ընկերությունների մոտ է հայտնաբերվել այդ ստվերը և արդյոք դրանց մե՞ջ են այդ ոլորտներում գործող մեզ քաջ հայտնի օլիգարխների «գործարանները»»։
