Շիրխանյանի ծրագրերից տեղյակ է եղել Սերժ Սարգսյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Խոչընդոտեցին Հայ սպաների միության ստեղծմա՞նը, թե կտրեցին Վատիկան–Մոսկվա «խողովակը» Գրեթե երկու տարի է անցել Նորքի «զինված հանցախմբին» վնասազերծելուց: Հիշեցնենք` 2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ն վնասազերծվել էր հանցախումբ, որը, ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության, պլանավորել էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` մահափորձ նախագահի դեմ: Մեկ ամիս անց նույն գործով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Երկու տարի հետո էլ այդ գործի մասին գիտենք այնքան, որքան խմբի ձերբակալության օրը: Դրա հետևանքով շատերը, մեղմ ասած, այնքան էլ չեն հավատում պաշտոնական վարկածին: Ինչևէ, այսօր փորձելու ենք երկու նոր վարկած առաջադրել կոնկրետ Շիրխանյանի ձերբակալության մասով: Ստորև ներկայացնում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի տեսակետը: Մինչև ձերբակալությունը Վահան Շիրխանյանն զբաղված է եղել մի շատ կարևոր գործով, որի մասին տեղյակ է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Շիրխանյանը պատրաստվում էր ստեղծել Հայ սպաների միություն: Ամբողջ աշխարհի հայ սպաները պետք է միանային և ստեղծեին ամբողջական ռազմական հայկական համակարգ: Աշխարհում ընդունված հասկացություն կա` ռազմական մասնավոր կոմպանիա: Օրինակ, ամերիկացիները Իրաքում իրենց ռազմական գործողությունների 50–60%–ն իրականացրել են նման կոմպանիաների միջոցով: Նույնը` Աֆղանստանում: Ու Շիրխանյանի կազմակերպած միությունը պետք է լիներ նման մի կոմպանիա, բայց որը պետք է ունենար իր առանձնահատկությունները` ելնելով մեր, զուտ հայկական սպեցիֆիկայից: Ըստ Ա. Մանուչարյանի, այդ կառույցի նպատակն ու գործառույթը լինելու էր հայության ռազմական հնարավորությունը մեկտեղելը, ինչի արդյունքում մեր ռազմական ամբողջ համակարգի արդյունավետությունը կտրուկ բարձրանալու էր: Ընդ որում, այդ միությունը գործելու էր պետության հետ համաձայնեցված: Շիրխանյանին «կցված» է եղել նախագահ Ս. Սարգսյանի ազգականը, ով ՊՆ–ի բարձրաստիճան պաշտոնյա է: Դա արվել էր նպատակով, որպեսզի նախագահը լիարժեք տիրապետի կառույցի գործողությունների նպատակներին ու ծրագրերին և չունենա կասկածներ կամ մտավախություն առ այն, թե այդ կառույցը մի օր կարող է շուռ գալ իր դեմ: Նախնական համաձայնությամբ, սակայն, հարկ եղած դեպքում կառույցը գործելու էր նաև որպես առանձին, անկախ միավոր` իր քայլերի պատասխանատվությունը պետության վրա չդնելու նպատակով (դա ևս համաձայնեցվելու էր պետության հետ): Ծրագիրը պատրաստ էր` Շիրխանյանի ձերբակալությունից 3 օր հետո տեղի էր ունենալու դրա շնորհանդեսը: Իսկ երկու ամիս հետո Հայ սպաների միությունն սկսելու էր գործել: Աշոտ Մանուչարյանը կապ է տեսնում Հայ սպաների միության ստեղծման և Շիրխանյանի ձերբակալության միջև: «Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանին ստիպել են «հեռացնել» Շիրխանյանին, որպեսզի այդ կառույցի ստեղծումը տապալվի»,– կարծում է Ա. Մանուչարյանը: Իսկ «ստիպելը» եղել է նաև սխալ տեղեկատվություն տրամադրելով: «Մեր հատուկ ստորաբաժանումներում, ծառայություններում ներմուծված են հատուկ մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ստոր բանը: Եվ իմ զարմանքն է, որ այսքան տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած լինելով` Ս. Սարգսյանը չի հասկանում մի տարրական բան` իրավապահ մարմիններում անվտանգության խնդիրների լուծում չկա: Առկա ձայնագրություններով առաջնորդվելն անհեթեթ է: Այսօր մոտեցիր ցանկացածի ու ասա, որ ուզում ես նախագահի նկատմամբ նման բան անել: Կասի` ապրես, կարգին տղա ես: Ուրեմն պետք է վիճակը փոխել, ոչ թե ոստիկաններին ուղարկել, որ բոլորին ձերբակալի: 4–ին բռնել ես, 44–ն էլ դրսում է: Հետո՞: Ո՞րին ես բռնելու»: Բացի այս վարկածը, Աշոտ Մանուչարյանն առաջ է քաշում Շիրխանյանի ձերբակալության մեկ այլ տարբերակ ևս, որը, նրա խոսքով, այնքան էլ հավանական չէ, բայց և բացառել չի կարելի: Շիրխանյանը վիթխարի ծառայություն է մատուցել Վատիկանին և Ռուսաստանին: Կատարել ոչ պաշտոնական «խողովակի» դեր: Վատիկանը վստահելի, բայց ոչ պաշտոնական խողովակներ է փնտրել Մոսկվայի հետ ինչ–ինչ հարցերում համաձայնության հասնելու նպատակով: «Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են եղել: Բայց կարծում եմ` կապված են եղել աշխարհի ներկա վիճակի, գուցե նաև Սիրիայում քրիստոնյաների ոչնչացման հետ: Այդ հարցերը լիազորված է եղել շոշափել Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ–ն: Շիրխանյանը Ջավախքից է, ֆրանկների` հայ կաթոլիկների գյուղից: Իսկ Շիրխանյանի ազգականը Հայ կաթոլիկ պատրիարքի մտերիմն է: Եվ լինում է զանգ, թե` կարո՞ղ ես գալ Մոսկվա. Ցեղասպանության 100–ամյակի հետ կապված Մոսկվայի կաթոլիկ տաճարում պետք է մատուցվի պատարագ: Ներկա լինելու է ամբողջ բոմոնդը, մարդկանց հետ էլ կհանդիպես: Շիրխանյանը գնում է: Եվ խնդիր է ներկայացվում` կա նման անհրաժեշտություն, մեզ պետք է այսպիսի–այսպիսի որակներով մարդ, բայց կոնտակտը պետք է լինի ոչ ֆորմալ: Եվ Շիրխանյանը օգնում է այդ հարցի կարգավորմանը: Գուցե փորձեցին «խողովակը» կոտրել, թեև Շիրխանյանն իր դերն արդեն կատարել էր: Բայց սա նրա ձերբակալության քիչ հավանական տարբերակն է»,– տեսակետ է հայտնում Աշոտ Մանուչարյանը:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am