Վրաերթ Արագածոտնի մարզում/տեսանյութ,տեսաշար/
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 8-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Տեր- Աստվածատուրյանը Մարգարա-Վանափձոր-Տաշիր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 35 TՏ 616 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գրանցված, սակայն Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 40-ամյա Ռուսլան Մելքոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աշտարակ բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
