I explained to the President of China that a trade deal with the U.S. will be far better for them if they solve the North Korean problem!
Լավ առևտրային գործարք՝ «Հյուսիսային Կորեայի խնդիրների» լուծմանը օգնելու դիմաց
Պեկինի և Վաշինգտոնի առևտրային համաձայնությունները շատ ավելի լավը կլինեն, եթե Չինաստանը ձեռնարկի «Հյուսիսային Կորեայի խնդիրների» լուծումը.այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին: «Ես բացատրեցի Չինաստանի նախագահին, որ ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքը նրանց համար շատ ավելի լավը կլինի, եթե նրանք լուծեն հյուսիսկորեական խնդիրը: ԱՄՆ-ն ի վիճակի է միայնակ հաղթահարելու Փխենյանի շուրջ իրադրությունը, սակայն համենայնդեպս հույս ունի Պեկինի մասնակցությանը:Հյուսիսայի Կորեան ձգտում է անախորժությունների: Գերազանց կլինի, եթե Չինաստանը որոշի օգնել: Եթե ոչ՝ մենք խնդիրը կլուծենք առանց նրանց»,- գրել է Թրամփը իր Twitter-ում:

