Մուշեղ Պետոյանին անգործ չեն թողնի
Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ էր, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Հիշեցնենք, նա «Բարգավաճ Հայաստանի» անդամ էր: 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, սակայն, Պետոյանը դուրս էր եկել ԲՀԿ- ից: Եվ քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Մ. Պետոյանը բավականին մեծ քանակով «Այո»-ի քվեներ է ապահովել իշխանությունների համար, գումարներ ծախսել, իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվել, իշխանությունները դա կփոխհատուցեին՝նրան ընդգրկելով Շիրակի մարզի ռեյտինգայինների ցուցակում : ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանը սակայն իր հավաքած 8799 ձայնով խորհրդարան չի անցնի,և որոշել է երկու շաբաթով երկրից մեկնել:Սակայն նախագահը նրան կանգնեցրել է՝ասելով,որ մի փոքր համբերի,գուցե Շիրակի մարզպետի փոփոխություն լինի և Պետոյանն անգործ չմնա:
