«Ժառանգություն» խմբակցության դրոշը կտեղափոխվի «Երկիր Ծիրանի»-ի նորաստեղծ գրասենյակ. Փոստանջյան
ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության դրոշը պայքարի խորհուրդ ունի, Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Երևանի ավագանու ընտրություններում նորաստեղծ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Պետք է ասեմ, որ շուրջ 10 տարի է, ինչ ես ներգրաված եմ ՀՀ ԱԺ աշխատանքերի մեջ՝ որպես պատգամավոր, և այս 10 տարիները եղել են պայքարի տարիներ, և այդ պայքարը մենք մղել ենք հենց ազգային այդ դրոշի ներքո: Եվ այդ դրոշը այսօր «Ժառանգություն» խմբակցության սենյակում է գտնվում, որը ցանկանում եմ տեղափոխել մեր նորաստեղծ կուսակցության գրասենյակ, տեղափոխել հենց այդ պայքարի խորհուրդը խորհրդարանի սենյակից դեպի քաղաքական մեկ այլ միջավայր», - նշեց Զ. Փոստանջյան:
