Սոլովյովի և Ալիևի հանդիպումը. մանրամասներ է հայտնում Սոլովյովը
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որն ապրիլի 7-ին այցելել էր Բաքու, «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նոր մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: «Ես հարցեր ունեի Ադրբեջանի նախագահին, քանի որ Հայաստանի հանդեպ իմ վերաբերմունքը շատ լավ հայտնի է և երբեք դա չեմ թաքցրել, ես վաղուց ուզում էի գնալ այդ երկիր: Իլհամ Ալիևն ինձ վրա լավ տպավորություն թողեց, սակայն դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա դիրքորոշման հետ…»,-ասել է հաղորդավարը: Ինչպես տեղեկացրել է՝ Ալիևը վիրավորական ոչ մի արտահայտություն չի արել Հայաստանի իշխանությունների հանդեպ: «Նույն կերպ ես խոսել եմ նաև Հայաստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ և նրանից ոչ ոք չի անցել նրբանկատության սահմանները»,-հավելել է հաղորդավարը:
