«ՕՐՕ»-ն դիմել է դատարան
«Ազատության» եթերում դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց ,որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները՝ընտրության օրը տեղամասերում հատուկ սարքերի միջոցով հավաքագրված մատնահետքերի հիման վրա միասնական բազա ստեղծել, ԿԸՀ-ից, սակայն, մերժել էին «ՕՐՕ»-ի դիմումը։ «Ասում են, որ դրա համար տարիներ են պետք, ասում են, որ մեր պահանջը հիմնավոր չէ, հիմնավոր փաստարկներ չենք ներկայացրել, թե ինչու պետք է դա արվի, թեև մենք նշել էինք, որ միլիոն 600 հազար ընտրողների թիվն արդեն կասկածելի է», - նշեց Հ. Խուրշուդյանը։ Թե ի՞նչ ակնկալիքներ ունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դատարանից, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, մեր փաստաբանները, իրավաբանները կներկայացնեն փաստերը դատարան, տեսնենք դատարանն ինչպես կարձագանքի, այն ժամանակ լրացուցիչ կխոսենք»։
