Երեւանի պահապան հրեշտակները

Մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի մատյան գունդը կամ Երեւանի պահապան հրեշտակները կազմ պատրաստ են։Ավագանու իշանության ցուցակը մոտ 200 հոգուց է բաղկացած, քաղաքապետ ու նաեւ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի թիկունքն այս անգամ էլ է ամուր՝ պալատական արվեստագետներ, մտավորականներ, դերասաններ, կոմպոզիտորներ՝ պատրաստ ծվեն-ծվեն անելու բոլոր նրանց, ովքեր մոտ կգան իշխանություններին ու Տարոն Մարգարյանին։ Կլինեն, անշուշտ, նաեւ ոմանք , որոնք չեմուչում կանեն ՀՀԿ-ի հովանու ներքո հանգրվանելու առիթով ու կհայտարարեն, որ ամեն ինչ հանուն քաղաքի, հանուն մայրաքաղաքի են արել, բայց դրանից մեծ հաշվով ՀՀԿ-ի մատյան գնդի մարտունակությունը չի պակասի։ Եւ, թող Միքայել Պողոսյանը, ով ՀՀԿ-ի ավագանու ցուցակում նորեկ է, կյանքում էլ մի քիչ դերասանություն անի՝ հորդորելով իրեն չխառնել ՀՀԿ-մհկ-ի հետ, փաստն այն է, որ նա ՀՀԿ ավագանու ցուցակում է, ոչինչ, երեւի մանդատը զոռով են իր գրպանն ուզում խոթել։ Միքայել Պողոսյանը Մարտին Վարդազարյանի կողքին է, ով «իմաստուն քայլ» է համարում Մարտի 1-ի չբացահայտումը. «Մինչև հիմա մի կողմից կարելի է ասել՝ ինչու չի բացահայտված, մյուս կողմից էլ կարելի է ասել, որ սա իմաստուն քայլ է, որ չի բացահայտվում, որովհետև լրացուցիչ հակադրում կառաջացնի: Այդ հանգամանքին էլ ուշադրություն դարձրեք»,- մի առիթով հայտարարեց տաղանդավոր կոմպոզիտորը։ Նա Ժուռնալիստների հայտնի միության ղեկավար Աստղիկ Գեւորգյանի հետ նույն շարքում է։Արդեն վաղուց գոյություն չունեցող միության նախագահը, որը դեռեւս անկախացումից առաջ էլ այլեւս ոչինչ չէր նշանակում՝ ի տարբերություն այլ ստեղծագործական միությունների, որոնք մասնագիտական ինչ-ինչ շարժեր էին անում: Այսօր Հայաստանում չկա խելքը գլխին մի լրագրող, ով անդամակցի այդ չարաբաստիկ միությանը, որովհետեւ գաղափարական տեռորի ժամանակներն արդեն ետեւում են, եւ ազատ խոսքի մեր օրերում բավականին զավեշտական կլինի զբաղվել լրագրողների ինկուբացիայով, մանավանդ՝ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված լաբորատորիայի վարիչ Աստղիկ Գեւորգյանի խնամակալությամբ: Բոլոր ժամանակներում բոլոր իշխանությունների կողքից քայլող այս տիկինը, որն իր կարիերան սկսել է անցյալ դարի ուղիղ կեսերից, այսօր հերթական անգամ մագլցում է իշխանության բարձունքները։ Կրկին այստեղ է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից հետո «հա» է ասել բոլոր իշխանություններին, տրվել նրանց անմնացորդ սիրով ու արդարացրել բոլոր որոշումները՝ հնարավոր եւ անհնարին բոլոր ճանապարհներով։ Ցանկից ուշագրավ են Աննա Ասատրյանի եւ Գրիգոր Մինասյանի առաջադրումները: Աննա Ասատրյանը հայտնի դարձավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին գրած գիտական հոդվածից հետո: Գրիգոր Մինասյանը բժիշլ, պրոֆեսոր Արա Մինասյանի որդին է: Վերջերս խոսվում էր նրան հակասությունների մասին, բայց թերեւս հարաբերությունները հարթվել են։ ՀՀԿ-ի ցուցակի նորեկների մեջ քիչ են նոր դեմքերը: Նրանք են՝ Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Արամ Սուքիասյանը (փոխքաղաքապետ), Վահե Նիկոյանը (փոխքաղաքապետ), Դավիթ Օհանյանը (փոխքաղաքապետ), Տիգրան Բարսեղյանը (Երեւանի գլխավոր ճարտարապետ), Լիլիթ Բեգլարյանը (ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ): Փոխարենը այստեղ է Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նաիրան, նա փոխքաղաքապետի հարատեւ երազանք ունի, ՀՀԿ-ի տիկնանց կարկառուն ներկայացուցիչը, ով կարծես մազերի արդուկն ու վարսահարդարիչը ձեռքն է ման գալիս, խորհրդարան չգնաց ու հույս ունի, որ այս անգամ կիրագործի երազանքը։ Անի Սահակյան

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am