Պուտինը, Ռոհանին, Ասադը` մի կողմում, Թրամփն ու Էրդողանը` մյուս

Պուտինն ու Ռոհանին դատապարտեցին ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում իրավիճակը ռուս-իրանական հարաբերություններում նոր առաջնահերթություններ է նախանշում: Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անթույլատրելի են համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները, և արտահայտվել են Սիրիայի Իդլիբ նահանգի քիմիական հարձակման միջադեպը անաչառ հետաքննելու օգտին, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Ռոհանին պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխհամագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում` Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով: Նրանք ընդգծել են Դամասկոսի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների անթույլատրելիությունը` նշելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին: Ռոհանին զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և վերահաստատել Թեհրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը: «Իրանը կշարունակի մնալ Սիրիայի ժողովրդի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ըստ Իրանի նախագահի կայքում ապրիլի 9-ին տեղադրված հաղորդագրության` ասել է Ռոհանին: ԱՄՆ-ի հրթիռակոծությունը նա համարել է Սիրիայի ինքնիշխանության բացահայտ խախտում: Ռոհանին անհիմն է համարել մեղադրանքները, թե քիմիական հարձակումը կատարել է Ասադի ռեժիմը, որի պատճառով ԱՄՆ-ն հրթիռակոծեց սիրիական ավիաբազան: Ռոհանին ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մեծ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել ահաբեկչության դեմ պայքարում: Իրանի նախագահը «վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի վրդովեցուցիչ ագրեսիան», որը Սիրիայի ինքնիշխանության և բոլոր միջազգային օրենքների ու կոնվենցիաների խախտում է: Ռոհանին ընդգծել է, որ Իրանն աջակցում է սիրիական պետությանը ահաբեկչության դեմ պայքարում և հայտնել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը Թեհրանի, Մոսկվայի և Դամասկոսի միջև: Ասադի պատասխանը` ԱՄՆ-ին Գրոհելով սիրիական Հոմս նահանգում գտնվող ավիաբազան` ԱՄՆ-ն ձգտել է բարձրացնել իրենց կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների մարտական ոգին, սակայն չեն հասել իրենց նպատակին, ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը իրանցի գործընկերոջ` Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում: Ասադը հաստատել է, որ սիրիացի ժողովուրդը և բանակը մտադիր են երկրի տարածքում արմատախիլ անել ահաբեկչությունն ամեն գնով` վերջ դնելու ահաբեկչությանը սիրիական հողի յուրաքանչյուր թիզում։ ԱՄՆ-ը քննարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Սիրիայում նոր գործողություններ սկսելու, Fox News-ին հայտնել է նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմսթերը: «Մեր նպատակը քիմիական զենքի կիրառման կանխումն էր: Մենք պատրաստ ենք նոր գործողությունների»,- ասել է նախագահի խորհրդականը: Նրա խոսքով՝ ներկա պահին Ռուսաստանը հնարավորություն ունի վերանայելու իր գործողությունները Սիրիայում և դառնալու խնդրի լուծման մասնակից: ԱՄՆ-ը հայտարարել է, թե իբր տիրապետում է քիմհարձակմանը Ասադի մասնակցության վերաբերյալ գաղտնի տեղեկությունների: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկություններ, որոնք փաստում են Սիրիայում քիմհարձակմանը Ասադի մասնակցության վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունները գաղտնագրված են: «Այս շաբաթ մենք ապացույցներ ունեցանք, նախագահը դրանք տեսավ: Դրանք բոլորը գաղտնագրված են, և ես վստահ եմ, որ երբ հատուկ ծառայությունները հնարավորություն ունենան գաղտնազերծելու դրանք, այդ տեղեկությունները կհրապարակվեն»,- ասել է նա: Մյուս կողմից, Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Պատճառը Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունն է Ասադին: «Մենք արդեն սկսել են դա քննարկել»,- ասել է Հեյլին: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտարարել են, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ մտադիր է Ռուսաստանից պահանջել հրաժարվել Ասադին աջակցելուց, հայտնում է New York Post պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Խոսքը մասնավորապես կլինի ապրիլի սկզբին Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքի վրա կատարված գազային հարձակման մասին։ Ինչպես հաստատվում է՝ ամերիկյան կողմն ունի ապացույցներ առ այն, որ Ռուսաստանն իբրև թե գիտի և փորձում է թաքցնել Ասադի վերահսկողության տակ գտնվող ուժերի կողմից զարինի կիրառումը։ Իսկ ահա պաշտոնական Անկարան շարունակում է հանդես գալ ընդդեմ Ասադի: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված աջակցությունից։ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ իր ռուս գործընկերոջն ասել է այն մասին, որ ռուսական ղեկավարության կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր հրադադարի ռեժիմի գործողության ժամանակ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am