Ընտրական օրացույց. Ռոբերտ Քոչարյան. Մեկ էլ մի ճանճ մտնում ա, ամեն ինչ փչացնում. (Տեսանյութ) a1plus.am

1995-ի ընտրություններից 8 օր անց հետաքրքիր հաշվապահություն է արձանագրվում Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում: 58-րդ ընտրատարածքում քվեարկված Վրեժ Շահգելդյանի կողմնակիցները՝ Աբովյանի 11 գյուղերի բնակիչներ, հավաքվել են Գերագույն խորհրդի շենքի մոտ, որտեղ գտնվում է ԿԸՀ-ն եւ պահանջում են հաղթող ճանաչել Շահգելդյանին, այլ ոչ թե Աբովյանի գործկոմի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին: Ըստ «Առավոտ» օրաթերթի, ժամը ժամը 20-ի սահմաններում բողոքավորներին են մոտենում ոստիկանական մեքենաները, բռնի ուժով մի մասին խցկում են ավտոբուսները, մյուսներին դագանակներով ենթարկում ծեծի: Այդ ընթացքում ԿԸՀ-ն 58-րդ ընտրատարածքում հաղթող է ճանաչում Հովհաննես Հովհաննիսյանին, ուղղակի թվերի տեղերը փոխելու եղանակով, Շահգելդյանի ձայները` Հովհաննիսյանին, Հովհաննիսյանինը` Շահգելդյանին: 1999-ի ընտրություններից 8 օր հետո տապալվում է Ազգային Ժողովի վերջին եռօրյայի առաջին նիստը: Գրանցվել էր ընդամենը 75 պատգամավոր: Ներկա էին հիմնականում այն պատգամավորները, որոնք նորընտիր խորհրդարանում տեղ չունեին: Խորհրդարանի տարբեր սենյակներում ճամպրուկային տրամադրություն է: 1999-ի ընտրություններից 8 օր հետո ընտրություններն անվավեր ճանաչելու հայտարարությամբ ԿԸՀ-ին է դիմում «Հայրենիք» դաշինքի նախագահ Էդվարդ Եգորյանը: Ըստ նրա, միայն Տավուշի մարզի 83 տեղամասերի ամփոփիչ արձանագրություններով դաշինքը ստացել է 397 ձայն: Պարոն Եգորյանի ձեռքում է 83 տեղամասերից 4-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կեղծվել արդյունքները: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը 1999-ի ընտրություններից հետո սպասարկում է ԿԸՀ-ի հետ կապված դատական վեճերը: Նրան այլ դատավորներ են օգնել: Պարոն Օհանյանը պնդում է, որ քաղաքական շրջանակների ազդեցություն չի եղել դատական վճիռների վրա: 1999-ի ընտրություններում տեղ գտած ընտրացուցակների չափազանց մեծ անճշտությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր չի համարում, դա կանխատեսելի էր: Փոխարենը պարոն Քոչարյանին անհանգստացնում է այն փաստը, որ խորհրդարան մտավ նաեւ քրեական տարրը: Ի դեպ այս հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցներին խնդրում է դադարեցնել ձայնագրությունը, մինչեւ որեւէ մեկին կհաջողվի բռնել իրեն խանգարող ճանճին: Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը լրջորեն քննարկում է 2003-ի ընտրությունների արդյունքում ձեռք բերած մանդատներից հրաժարվելու հարցը: «Հիմա, եթե մենք միանգամից հրաժարվում ենք մեր մանդատներից, երաշխիք չունենք, որ այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Արդարություն» դաշինքի բաժին մանդատները համամասնորեն չի բաժանի այլ կուսակցությունների միջեւ», ասում է դաշինքի անդամ Ալբերտ Բազեյանը: 2007-ի ընտրություններից 8 օր հետո Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիր ուժերը ԿԸՀ-ից պահանջում են անվավեր ճանաչել մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները: «Պետք է նշանակվի վերաքվեարկություն եւ այդ գործընթացին մասնակցեն միայն այն ուժերը, ովքեր պատրաստ են արդարության սկզբունքով պայքարել», – հայտարարեց հանրահավաքի մեկնարկին իր եռօրյա նստացույցը դադարեցրած «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 2012-ի ընտրություններից հետո Հանրապետականը բավականին ռեսուրս ունի որեւէ քաղաքական ուժի, մասնավորապես, ԲՀԿ-ի, հետ կոալիցիա չկազմելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության քիչ հավաքած ձայներին, նորընտիր հանրապետական պատգամավորը կարճ է կապում՝ ժողովուրդը հիասթափված է նրանից: Տիգրան Կարապետյանը ոչ մի կասկած չունի՝ մայիսի 6-ին ազնիվ ընտրություն չի եղել  Նույնիսկ Կարապետիչին քվե տվողների մի մասն է Հանրապետականից փող վերցրել: Պարոն Կարապետյանն իր ընտրատարածքում պարտվել էր Հովիկ Աբրահամյանի բարեկամուհուն:   Բնապահպան եւ քաղաքացիական ակտիվիստները համերգով են տոնում Մաշտոցի պուրակը քաղաքապետարանի առեւտրային կրպակներից ազատելը: Այստեղ հացադուլը դադարեցնելու որոշում է կայացնում ավելի քան երկու շաբաթ ընտրությունները բոյկոտելու պահանջով ԿԸՀ-ի դիմաց նստած մաթեմատիկոս Արտավազդ Վարդանյանը։  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am