Ով կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ով է զբաղեցնելու ԱԺ նախագահի պաշտոնը:«Կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ունի հարուստ կադրային ռեզերվ, և այդ ռեզերվից առնվազն մի քանի հոգի կան, որոնք կարող են վստահության դեպքում իրականացնել այդ գործառույթները»,- ասաց նա: Խոսելով այն պատգամավորներից, որոնք նոր խորհրդարանում ներկայացված չեն լինի՝ նշեց, որ պետք է առաջ նայել. «Հետ մի նայեք, առաջ նայեք, կյանքը շարունակվում է: Համոզված եղեք, որ ՀՀԿ-ում միայն մանդատով չի որոշվում կուսակցականի գործունեության օգտակարության գործակիցը: Մեր գործընկերներն իրենց կարողությունները կօգտագործեն այլ ոլորտներում, ընդամենը մի քանի օր անց դուք կիմանաք նաև պատգամավորների, ովքեր կզբաղեցնեն պատասխանատու պաշտոններ գործադիրում»:
