Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա և չի կարող լինել. Ալիև
Ապրիլի 10-ին Ադրբեջանի կառավարության նիստին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներից դուրս չի կարող որևէ հարց քննարկվել:ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա և չի կարող լինել: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չորս բանաձև է ընդունել: Այդ բանաձևերը հայտնի են, ամբողջ աշխարհը գիտի, հայկական օկուպացիոն ուժերը պետք է անհապաղ և անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Տարածքային ամբողջականության սկզբունքը բանակցությունների թեմա չէ, Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Հետխորհրդային տարածքում այլ հակամարտություններին ավելի մեծ ուշադրություն է դարձվել կամ ավելի ճշգրիտ արտահայտություններ են օգտագործվել տվյալ հակամարտությունների վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
