Պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուն հայտնվել է ոստիկանությունում. նոր միջադեպ Գորիսում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի մարզում առաջադրված Առուշ Առուշանյանը հայտնվել է աղմկոտ մի միջադեպի առանցքում: Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Araratnews.am կայքի փոխանցմամբ`դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին, սակայն նրան չեն կարողացել հայտնաբերել տանը՝ եւ դրա փոխարեն հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին: ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ այդ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ քննություն է ընթանում: Armtimes.com-ին հայտնի  դարձավ, որ այսօր Առուշ Առուշանյանը եղել է ոստիկանությունում եւ պնդել, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Մեր տեղեկություններով՝ միջադեպ իրականում եղել է, բայց դրդապատճառներն ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների եւ Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում: Հիշեցնենք, որ հայտնի Սդղի գյոլի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան ծեծի էր ենթարկել Առուշ Առուշանյանի հորը պատկանող շինանյութի խանութի աշխատակիցներից մեկին: Այս անգամ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում սատարել է Աշոտ Արսենյանին եւ փորձել է անել ամեն բան, որ Գորիս քաղաքում Աշոտ Արսենյանը բացարձակ հաղթանակ տոնի, բայց քվեարկության արդյունքներով մարզպետ Վահե Հակոբյանն ու Առուշ Առուշանյանը միասին ավելի շատ ձայն են ստացել, ինչը դուր չի եկել Սուրիկ Խաչատրյանի թիմին: Սա էլ եղել է միջադեպի շարժառիթը, իսկ թե ինչպես է ծագել բուն միջադեպը մեզ առայժմ հնարավոր չեղավ այլ մանրամասներ պարզել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am