Միքայել Պողոսյան. Ինչքա՞ն կարելի է այսպես աղավաղված քաղաքում ապրել
Հայտնի դերասան, երգիչ և ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երևանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: «Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել, թե ինչով է պայմանավորված արտիստի այդ որոշումը, սակայն վերջինս անակնկալի է եկել ու նշել, որ նոր է եկել Երևան և չգիտեր, որ ՀՀԿ-ի ցուցակում է։ - Պարոն Պողոսյան, ինչպե՞ս որոշեցիք ավագանու անդամի թեկնածությունը դնել, սա քաղաքականությամբ զբաղվելու որոշո՞ւմ է։ - Բացարձակ, սա քաղաքականություն չի։ Ես այդտեղ մտել եմ որպես մշակութային գործիչ և փորձելու եմ մշակութաբար վերաբերվել էս քաղաքին ու իմ լուման ներմուծել, ինչքա՞ն կարելի է այսպես աղավաղված քաղաքում ապրել։ - Ձեր գործընկեր Հրանտ Թոխատյանը որոշեց այս անգամ չառաջադրվել՝ ասելով, որ իր սպասելիքները են արդարացել զուտ ժամանակի վատնում է եղել։ - Ինձ համար հիմք չէ Թոխատյանի կարծիքը կամ գործունեությունը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
