Քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները թիրախավորվել են
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը` անդրադառնալով օրերս այնտեղ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին ,հայտնեց,որ Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: «Այս անգամ Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները:Հենց դրանով էլ տարբերվում են նախորդներից: Ինչպես գիտեք, Եգիպտոսում ունենք հայկական համայնք: Այսօր կարող ենք ասել, որ այնտեղ կոնկրետ հայերի դեմ միտված գործողություններ չկան, պարզապես հավանականությունը, որ հայերը կարող են հայտնվել ահաբեկչության թիրախում, նույնն է, ինչպես մնացած եգիպտացիների դեպքում: Եգիպտոսի դեպքում ահաբեկչական գործողություններից զատ կան ներքին չլուծված խնդիրներ: Այժմ էլ իշխանությունների կողմից իրավիճակի խստացում է նկատվում, բարձրացվում է զինվորականության դերը, որը չի նպաստի երկրի խնդիրների լուծմանը, դա բերելու է վերնախավի դոմինանտությանը»,-ասաց արաբագետը:
