Ծառերի սպանդ իրականացնող կասկածյալը 51-ամյա տնօրեն է, նա բերման է ենթարկվել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Դավիթաշենի 36/2 հասցեի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց, 23 հաստաբուն բարդի հատելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սամսոնյանը «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում, անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ էին իրականացրել: Ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել էին 23 ծառ, որոնք բարդի են եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հասցված վնասը կազմում է մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չէին ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ: Այս տեղեկությունը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում պարզում էին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառերի սպանդը հայտնաբերել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am