Արդեն «Բատկան» էլ է ուզում ԼՂ հարցը լուծել

Անկախ պետությունների համագործակցության`ԱՊՀ-ի պատվին պետք է արձան կանգնեցնել, եթե այն լուծի Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի կամ Դոնբասի խնդիրները, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Եթե մենք ԱՊՀ-ի շրջանակում լուծեինք մերձդնեստրյան, ղարաբաղյան, Դոնբասի խնդիրները, ապա եվրասիական տարածքի կենտրոնում մի տեղ կարելի էր ԱՊՀ-ի պատվին արձան կանգնեցնել։ Սակայն մենք դա չենք անում։ Եվ հաճախ չենք անում ոչ թե, որովհետև չի կարելի, այլ որովհետև տարբեր շահեր են։ Իսկ խնդիրը պետք է լուծել»,- ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոյի կարծիքով՝ վերոնշյալ հակամարտությունները լուծելիս պետք է հաշվի առնել մարդկանց շահերը: «Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ է, մարդիկ լա՞վ են ապրում՝ անընդհատ ենթարկվելով ռազմական որոշակի խնդիրների։ Նրանք պարզապես ապրում և սպասում են, որ վաղը մի բան տեղի կունենա, Աստված մի արասցե, գլխին ռումբ կընկնի։ Դա նորմա՞լ է։ Դա աննորմալ է։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Ոչ ոքի»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի խոսքով՝ միայն այդ հարցերը լուծելուց հետո հնարավոր կլինի տեսնել ռազմավարական նոր ուղղություններ, որոնք անհրաժեշտ են ապագայի համար: Ահա Բատկան, որը Իլհամ Ալիևի մտերիմ ընկերն է, նրանից Հեյդար Ալիևի շքանշան է ստանում` Բելառուս-Ադրբեջան բարեկամական երկրների հարաբերությունների ծիրում` այսօր խոսում է ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին: Հետաքրքիր զուգադիպությամբ` Ադրբեջանի շահերը պաշտպանողները սկսել են նախանձելի հաճախականությամբ խոսել ԼՂ խնդրի շուտափույթ լուծման մասին: Ապրիլյան քառօրյայից հետո մեկ տարի անց` Ալիևը իրեն «ազատ» է զգում: Մնալով անպատիժ, որևէ պատասխանատվության չենթարկվելով` ապրիլյան պատերազմ հրահրելու համար, նա մոբիլիզացրել է աջակիցների «բանակը», նրանք էլ միաբերան, թե` «շտապեք, լուծեք ԼՂ խնդիրը»: Հայաստանի ԱԺ ընտրությունների հետո սպասվում է, որ միջնորդ երկրները կփորձեն ևս մեկ հանդիպում կազմակերպել` Սարգսյան-Ալիև մակարդակով: Ու հիմա միջնորդները, շահագրգիռ երկրները, կարծես, պահը օգտագործում են` ցույց տալու, որ չեն մոռացել ԼՂ խնդիրը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում, այս մասին Գերմանիայի կանցլերն նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղարկած շնորհավորական նամակում: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը կկարողանան իրենց ներուժն ամբողջությամբ զարգացնել միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հետագայում էլ շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»,- ասել է Մերկելը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է: Ինչպես հաղորդում ադրբեջանական APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելին է: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,- նշել է նա: Թամար Բագրատունի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am