Մեկ շաբաթ` լիակատար երջանկության համար

Սահմանադրական փոփոխություններ. խորհրդարանականից դեպի նախագահական կառավարում Թուրքիայում ապրիլի 16-ին հանրաքվե է անցկացվելու: Թուրքիայում սահմանադրական բարեփոխման մասին հանրաքվեից առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրի հիմնական օրենքի փոփոխման կողմնակիցները և հակառակորդները բաժանված են գրեթե հավասարաչափ։ Նշենք, որ առաջարկվող սահմանադրական փոփոխություններով երկիրը պետք է խորհրդանականից անցնի նախագահական կառավարման։ Այդ փոփոխությունները հաստատվել են Թուրքիայի խորհրդարանի կողմից ու ստորագրվել նախագահ Թայիփ Էրդողանի կողմից։ Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իշխանական բոլոր գերատեսչությունները ուղղակիորեն կենթարկվեն միապետության ձգտող Էրդողանին: Թուրքիայում մեջլիսի և նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2019թ. նոյեմբերին: Ըստ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան անդամները, համաձայն անցկացված հարցման՝ Թուրքիայի քաղաքացիների 52 տոկոսը պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխություններին։ Մարտի սկզբին բարեփոխման կողմնակիցների մասնաբաժինը հասել էր 55-56 տոկոսի։ ORC ընկերության հարցման տվյալներով՝ երկրի հիմնական օրենքի փոփոխմանն ուղղված նախաձեռնության աջակցության մակարդակը հասնում է 55.4 տոկոսի։ Gezici ընկերության հետազոտությունն իր հերթին ցույց է տալիս, որ մի քանի ամսվա ընթացքում պատասխանողների 51-53 տոկոսը դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին։ Ոչ մի հարցում չի սահմանել բարեփոխումների աջակցության 60 տոկոսից բարձր մակարդակ՝ ցուցանիշ, որն ակնկալում է նախագահ Էրդողանը։ «Էրդողանի Թուրքիան»՝ հանրաքվեից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը անդրադարձավ Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակին և զարգացումներին, մասնավորապես՝ առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչի արդյունքում Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի, որը է՛լ ավելի կուժեղացնի Էրդողանի դիրքերը: Հանրապետական կոնգրեսական Դեյնա Ռորաբախերը, ով ղեկավարում է Եվրոպայի, Եվրասիայի և առաջացող վտանգների ենթահանձնաժողովը, նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները թե՛ նախկինում, թե՛ հիմա շարունակում են գտնվել ենթահանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ռորաբախերն իր ելույթում մեջբերել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի փետրվար ամսվա զեկույցը, որը Էրդողանի հանրաքվեի անցկացման այս որոշումը որակում է դեպի հետընթաց տանող վտանգավոր քայլ, որը կհեռացնի Թուրքիան ժողովրդավարական ավանդույթներից՝ամրապնդելով Էրդողանի խարսխած ավտորիտար ղեկավարման համակարգը: Զեկույցը նաև անդրադառնում է Թուրքիայում մամուլի ազատության, անկախ դատաիրավական համակարգի և քաղաքացիական հասարակության ապագային առնչվող խնդիրներին: Դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսը քննադատել է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացներին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար: «Էրդողանը անցյալ տարվա հեղաշրջման փորձը օգտագործեց որպես հարմար առիթ, կանխելու երկրի ժողովրդավարական առաջընթացը: Նա զանգվածային ձերբակալությունների միջոցով, պետական գործակալություններ փակելով և իր բոլոր լծակներն օգտագործելով, լռեցրեց բոլորին, ինչը շատ մտահոգիչ է»: Թուրքիան պատանդ է պահում ծագումով թուրք հոլանդացիներին Մինչ Թուրքիան գնում է դեպի սահմանադրական փոփոխություններ` շարունակվում է լարվածությունը Թուրքիայի և եվրոպական երկրների միջև: Հերթը` Նիդերլանդներին է: Նիդերլանդների ԱԳՆ-ն ահազանգում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմը հալածում է ծագումով թուրք տասնյակ հոլանդացիների՝ թույլ չտալով նրանց անգամ դուրս գալ երկրից: Հոլանդիայի հանրային հեռուստաընկերությունը երեկվանից հաղորդում է, որ Նիդերլանդների առնվազն 100 քաղաքացիներ, որոնք Թուրքիա էին մեկնել արձակուրդի կամ հարազատներին այցելելու, այժմ, ըստ էության, պատանդ են դարձել Թուրքիայի իշխանությունների ձեռքում: «Արգելանքի համար տարբեր պատճառներ են բերվում: Հիմնականում, սակայն, տպավորություն է, որ նրանց մեղադրում են էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ առնչություններ ունենալու մեջ»,- հեռուստաընկերությանն ասել է Նիդերլանդների արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ընդ որում, ըստ Հոլանդիայի ԱԳՆ-ի` նման խնդրի են բախվում նաև եվրոպական այլ երկրների ծագումով թուրք այն քաղաքացիները, որոնք քննադատում են Էրդողանին: «Իրականում հետապնդման ենթարկվողների թիվը շատ ավելի մեծ է»,- Նիդերլանդների հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հոլանդիայում գյուլենական շարժման ներկայացուցիչ Սանիե Չալկինը՝ ընդգծելով․ «Մենք գիտենք, որ մեր շարժման բազմաթիվ հետևորդներ, ունենալով այլ երկրների քաղաքացիություն, հալածվում են Թուրքիայում: Նրանց նկատմամբ ճնշումն էլ ավելի սաստկացավ, երբ Էրդողանն անձամբ կոչ արեց թուրքերին՝ թիրախավորել գյուլենականներին: Հիմա թուրքական հասարակության մեջ հսկայական լարվածություն ու երկփեղկվածություն կա»: Հոլանդիայում բնակվող գյուլենական Չալկինը, որպես ասվածի ապացույց, իր ընկերների օրինակն է բերել՝ «Նրանց որդին ավտովթարի զոհ էր դարձել, ծնողները մեկնել էին Թուրքիա՝ դիակը հողին հանձնելու, սակայն, հիմա այլևս չեն կարողանում Հոլանդիա վերադառնալ: Նրանց կանգնեցրել են սահմանին ու ձերբակալել»: Նիդերլանդների ԱԳ նախարար Բերթ Կոենդերսը ժամեր առաջ հայտարարել է, թե իր ղեկավարած գերատեսչությունն ու ինքն անձամբ զբաղվում են այս խնդրով, և ամեն ինչ կանեն, որպեսզի ցանկացողները կարողանան Նիդերլանդներ վերադառնալ: Թուրքիայի դեսպանատունը, մինչդեռ, բավական կոշտ է արձագանքել այս հաղորդումներին՝ «կողմնակալ» ու «ոչ հավաստի» որակելով դրանք: Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությանը տված գրավոր պատասխանում պաշտոնական Անկարան, ըստ էության, չի հերքել, որ այդ երկրի ծագումով թուրք տասնյակ քաղաքացիների թույլ չի տրվում հեռանալ Թուրքիայից: Սակայն, ըստ դեսպանատան, դա արվում է ոչ թե նրանց ընդդիմադիր կեցվածքի, այլ «ահաբեկիչ Ֆեթուլահ Գյուլենին աջակցելու և նրա շարժման հետ կապ ունենալու համար»: «Այդ հաղորդումներով հոլանդական կողմը ստվերում է Թուրքիայի իշխանությունների օրինական քայլերն ընդհատակյա ահաբեկչական ցանցի դեմ, որը պատասխանատու է անցած տարվա արյունալի հեղաշրջման փորձի համար»,- հայտարարել է Հոլանդիայում Թուրքիայի դեսպանատունը: Ավելի վաղ՝ անցած ամիս, Թուրքիան դադարեցրել էր բարձր մակարդակով դիվանագիտական շփումները Նիդերլանդների հետ, երբ Հոլանդիայի կառավարությունն արգելել էր Թուրքիայի երկու նախարարների՝ քարոզարշավ անցկացնել Ռոտերդամում՝ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին: Հոլանդիայի ոստիկանությունն անգամ երկրից դուրս էր ուղեկցել թուրք նախարարներից մեկին, ինչին ի պատասխան, նախագահ Էրդողանը Հոլանդիան համեմատել էր «բանանային հանրապետության» հետ, հոլանդացիներին էլ «ֆաշիստ» ու «նացիստական մնացորդներ» անվանել՝ միջազգային կազմակերպություններից պահանջելով պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am