«Չի կարող այդպիսի բան լինել». Գալուստ Սահակյանը` սոցցանցերում շրջանառվող լուրերի մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր նշել է, որ նորընտիր խորհրդարանում հին կազմից շատ պատգամավորներ` մոտ 30 հոգի չի լինելու: Ինչպես ասել է՝ ծանոթ չէ սոցիալական ցանցերում շրջանառվող կարծիքին, թե առանց իրեն ԱԺ-ն կկորցնի համն ու հոտը. «Չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ԱԺ-ն ու մեր պետությունը կանգուն են, հավերժ, այնպես որ` պաշտոն ունենալն այդքան մեծ բան չէ»: Դիտարկմանը` արդյոք նոր ընդդիմադիրները վերահսկելի չեն լինի իշխանության կողմից` նշել է. «Յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի, հատկապես ընդդիմությանն առաջ բավարար ճանապարհ է դրված, որ ինքը մինչև վերջ կարողանա և՛ քննադատել իշխանությանը, և՛ իր տեսակետները առաջարկել, և՛ միտինգների փոխարեն հանրաքվեներ անցկացնել, այսինքն` կարող է բերել ԱԺ այնպիսի խնդիրներ, որոնք բխում են մարդկանց շահերից և քննարկման առակա դարձնել»:
