ՀՀԿ-ի տիկնանց արսենալը, ով ինչ «զենք» ունի

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ի ստացած ձայների ու տոկոսային հարաբերակցությամբ համամասնական ցուցակի մինչեւ 28-րդ համարն է խորհրդարան անցնում, այդ ցանկում տիկնայք փափկասուն ՀՀԿ-ի ութն են: Դիտարկենք ով ով է,նրանց անցած ճանապարհն ու համառոտ բնութագիրը: Առաջին կին թեկնածուն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է: Հովիկ Աբրահամյանի շնորհիվ քաղաքական ասպարեզում հայտնված երիտասարդ այս աղջկա թռիչքային հաջողությունը իր բանաձեւումն ունի, նա տիպիկ չինովնիկ է, բնույթով պատրաստակամ ծառայելու բոլոր հասարակարգերին՝ ստալինյան, բրեժնեւյան,գեբելսյան, տերպետրոսյանական ժամանակների, թե քոչարյանական կամ մեր օրեր, նա իր տեղը կգտներ հրամանը կատարելու անգերազանցելի էությամբ: Սույն օրիորդը հաջողացրել է իր բարետեսության ու մեղմ արտաքինի շնորհիվ խույս տալ խնդրահարույց իրավիճակներից, ինչպիսին էր Հաց բերողի ողբերգական դրաման, կալանավայրերում հաճախակի պայթող իրավիճակների ժամանակ: Երկար ու անվերջ խոսացող, բայց տրամաբանական միտք չհայտնող ՀՀԿ-ի սոխակն այս հատկանիշների շնորհիվ է, որ Հովիկ Աբրահամյանի յուրայինի կարգավիճակը կարողացավ նրա հեռանալուն պես կարճ ժամանակում թոթափել՝ դառնալով նոր կառավարության ղեկավարության թալիսմանը: Երկրորդ կին թեկնածուն նախկին լրագրող, ներկայումս կարկառուն ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն է: Պատգամավորության անցած չորս տարիների ընթացքում նա կարողացավ անմնացորդ դրսեւորել հանուն թիմի ու ղեկավարի չխնայելով անգամ իր անձը, մաքսիմալ նվիրաբերում,մաքսիմալ ծառայամտություն, տպավորություն ստեղծելով, որ վաղուց տեր էր փնտրում ու գտավ իր երջանկությունը… Կարողացավ կուսակցության լիդերի մոտ իր հեղինակությունը բարձրացնել, հանրության մոտ զրոյացնել: Հերմինե Նաղդալյանն ամենափորձառու կուսակցական կինն է, քաղաքական դիվանագիտության հմտություններին տիրապետող, բազմիցս իր վրա է ընդունել կուսակցության ուղղությամբ ծանր հարվածները ու անառարկելիորեն ՀՀԿ-ի կանանցից ամենախելացին, փորձառուն է, ԵԽԽՎ-ում դիվանագիտական ասպարեզում տապալումները ոչ այնքան անհատական, որքան թիմային հասցեագրում ունեն: Երգչուհի Շուշան Պետրոսյանն ի սկզբանե չընկալվեց ոչ որպես ՀՀԿ-ական, առավել եւս ոչ էլ պատգամավոր: Քաղաքականություն մուտք գործելու նրա նպատակը կարծես ճանապարհ բացելն էր դեպի արցախյան խնդիրներ, սակայն առանց մանդատի էլ նա կարող է կյանքի կոչել Արցախի հետ կապված իր բոլոր ծրագրերը: Այս պարագայում առնվազն անհասկանալի է, թե ինչու նա այս անգամ էլ աղաչել-պաղատելու գնով հասավ տեղ վերցրեց ցուցակում, թերեւս միայն ինքը կիմանա, բայց փաստ է, որ պատգամավորության տարիները նրա վարկանիշի վրա բացասական ազդեցություն միայն թողեցին, երբեմնի սիրված երգչուհին չհաջողացրեց անգամ պահպանել կոռեկտ ու հավասարակշիռ շփում հանրության հետ: Հաջորդ օրենսդիր կինը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն է, ով առաջին տիկնոջ հետ ջերմ կապեր ունի ու այդ փաստն է գլխավոր պատճառը, որ տիկին Բաղդասարյանը հայտնվել է ՀՀԿ-ի ցուցակում: Այդուհանդերձ միջին օղակի այս չինովնիկը առավել հայտնի է որպես միջին մակարդակի մասնագետ ու թույլ պաշտոնյա, հետաքրքիր է, թե ինչպես կդրսեւորվի որպես պատգամավոր: Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանը երկար տարիների աշխատանքային փորձը կուտակել է Գազպրոմում: Նոր խորհրդարանում նա լինելու է Կարեն Կարապետյանի ներկայացուցիչը, այդուհանդերձ Սարդարյանը ՀՀԿ-ի թիմում յուրային է ընկալվում, նա բարեհաջող մի քանի ընտրարշավ է անցկացրել ՀՀԿ-ի համար՝ համակարգելով կազմակերպչական, քարոզչական աշխատանքներ: Մարդկանց հետ հարաբերվելու հրաշալի հմտություններ ու դիվանագիտություն ունի, սուր անկյունները հարթելու , կոնֆլիկտային իրավիճակներ չստեղծելու կարողություններ, դժվար է նրան պատկերացնել իբրեւ ակտիվ օրենսդիր, բայց իր վրա դրված ֆունկցիան կկատարի: Ռուզաննա Մուրադյանը քաղաքական ասպարեզում երեւաց անցած ընտրություններին, համարվում էր Մհեր Սեդրակյանի հովանավորյալը, ինչի շնորհիվ էր խորհրդարան եկել, բայց տարիների ընթացքում նա ՀՀԿ-ում կարողացավ իր հավատարմությունն ապացուցել ՀՀԿ ղեկավարությանն ու կրկին պատվավոր տեղ ունենալ ցուցակում: Այդուհանդերձ, նա չի թոթափել ԽՍՀՄ-ի չունչը իրենից, տիպիկ կոմերիտուհի ու այդ ամենը հորդում է նրա պաթոսային ելույթներից: Անի Սահակյան

դիտվել է 1116 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am