Մոսկվա-Անկարա ապամերձեցման առաջնորդող պատահարները

Սիրիայի կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը ամերիկյան մարտանավերի կողմից իր խորքում նախագահ Թրամփի զինվորական առաջին ցուցադրությունն էր: Այս ցուցադրությանը իհարկե պետք է տրվեր մարդասիրական բնույթ՝ մարդկությունը զանգվածային աղետից փրկելու առաքելության տպավորություն: Դեպքերը հիշեցնում են զանգվածային ոչնչացման զենքեր ունեցող իրաքյան իշխանություններին հիմնովին վերացնելու ամերիկյան ներխուժման պատճառաբանությունները: Ժամանակին ամբողջ աշխարհը` միջազգային ընտանիք եւ միջազգային հանրություն, համոզվեց, որ ներկայացված փաստերը Իրաքի այն ժամանակվա իշխանությունների զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու առումով, շոշափելի չէին, չէին համապատասխանում ներկայացված վտանգին: Հիմա բոլորը պարզ տրամաբանությամբ հարց են տալիս, որ առաջխաղացում արձանագրող սիրիական կառավարական ուժերը ինչո՞ւ պիտի դիմեին միջազգային հանրությանը, միջազգային ընտանիքին եւ ընդհանրապես բոլորի կողմից դատապարտելի, անընդունելի միջոցի: Ռուսական կողմը ամերիկյան հրթիռակոծումների դիմաց հայտնեց, որ դադարեցնում է Սիրիայում օդանավերի պատահարների մասին հուշագրի գործունակությունը. Տակավի՛ն. պահանջվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ հրավիրեր` քննելու համար սիրիական կառավարական զորքերի ամերիկյան հրթիռակոծումը: ՌԴ-ի արտգործնախարարությունը հստակ հայտարարեց նաեւ, որ ամերիկյան այս գործողությունները վճռված էին Իդլիբի իրադարձություններից առաջ, ինչը հստակեցնում էր, որ Իդլիբի պատահարները պարզապես պատրվակային բնույթ ունեին: Պենտագոնը հակազդում էր, որ ռուսական կողմը տեղյակ էր պահվել հրթիռակոծման որոշման մասին: Եւ անշուշտ բացատրում էր, որ քիմիական զենքեր օգտագործած օդանավերը հարվածած օդակայանից մեկնել էին, եւ թե այնտեղ պահվել է նախագահ Ասադի վերահսկողության տակ գտնվող քիմիական զինամթերքը: Դամասկոս-Թեհրան-Մոսկվա առանցքից բացի ամբողջ աշխարհը պիտի ուզեր հավատալ, որ իրոք քիմիական զենքը օգտագործվել է կառավարական ուժերի կողմից եւ թե Թրամփի միջամտությունը օրինաչափ է ու ճիշտ կայացած: Մոսկվայի եւ Արեւմուտքի արանքում ոստոստող Անկարայի համար կողմնորոշվելը կարող է որոշ կանխատեսումների դուռ բացել, հատկապես տատանվող մերձեցման գործընթացում գտնվող Մոսկվա-Անկարա հարաբերությունների համար: Անկարան դրական էր գնահատել ամերիկյան գործողությունները, բավարար չէր նկատել դրանք եւ հավելյալ միջոցներ էր պահանջել սիրիացի ժողովրդի պաշտպանության միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ ամերիկյան գործողությունները սահմանափակ են.  ռուս-ամերիկյան հուշագրի գործունակությունը առկախվել է, Արեւմուտքը միավորվել` ողջունելով Վաշինգտոնի քայլը: Շարունակենք հենվել փաստացի իրողությունների վրա: Կառավարական ուժերը, ռուսական կործանիչների հետ միասին անցել էին կրոնական ահաբեկչական խմբավորումների մաքրագործման աշխատանքին եւ արձանագրում էին տեղաշարժ, որոշակի աջակցությամբ նաեւ Թեհրանի: Հիմա այդ տեղաշարժը կասեցնելու կամ դանդաղեցնելու կարմիր լույսն է վառվում Վաշինգտոնի կողմից, մինչ ոչ շատ առաջ սպառնալից փոխասացություններ էին տեղի ունենում Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ: 21-րդ դարի համաշխարհային պատերազմի նորագույն տարբերակը իր օրինաչափություններով շարունակվում է. առնչված կողմեր` Թեհրան, Մոսկվա, Վաշինգտոն, Անկարա, (քողարկված Թել Ավիվ) եւ ահաբեկչության դեմ միջազգային դաշինքին մաս կազմող երկրներ: Պետք է սպասել Մոսկվայի հակազդեցությանը, իրեն մերձեցող Անկարայի այս վերջին կողմնորոշումից հետո: Որքան գործնականանան ամերիկյան հարվածները ռուսական հովանու տակ գործող սիրիական ուժերին, այնքան, «կմերձենան» Անկարան եւ Մոսկվան: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am