Ի՞նչ են թաքցնում ռուսները պատերազմից 1 տարի անց

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ ու կվերսկսեն երկխոսությունը, որն ուղղված է կայուն կարգավորում ապահովելուն, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ այսօր՝ ապրիլի 5-ին, ուղիղ մեկ տարի է լրանում այն օրվանից, երբ Մոսկվայում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում լայնածավալ մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ «Դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի ամենալուրջ խախտումն էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը։ Մասնավորապես այս թեմային են նվիրված եղել ղարաբաղյան կարգավորման շուրջ գագաթնաժողովները, որոնք կայացել են 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է բոլոր մակարդակների վրա։ Մենք հույս ունենք, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ ու կվերականգնեն երկխոսությունը, որը ուղղված է կայուն կարգավորման ապահովմանը»,- հայտնել է Զախարովան։ Մոսկվան ամեն առիթով հիշեցնում է, որ Ռուսաստանն է կարողացել դադարեցնել ապրիլյան քառօրյան: Առանց անդրադառնալ այդ նույն պատերազմը սանձազերծող Ադրբեջանին ու նրա պատասխանատվության հարցը` Մոսկվան ուղիղ մեկ տարի չի էլ ցանկանում անդրադառնալ թեմային, թե ով է մերժել միջնորդների կողմից կողմերին առաջարկած` անհապաղ իրագործման կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Ավելին` Ռուսաստանը հիշեցնում է ղարաբաղյան կարգավորման շուրջ գագաթնաժողովները, որոնք կայացել են 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, բայց նշում, որ հենց այդ հանդիպումներում են կողմերից պահանջել անհապաղ իրագործել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների պահանջը: Իսկ սա Բաքվի ու Անկարայի համար հիանալի առիթ է` առաջ տանել սեփական սպասումները Մոսկվայի օգնության: Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և այժմ աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման վրա, օրեր առաջ այս մասին Վաշինգտոնում ելույթում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք հաղթահարել ենք տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են և համագործակցում ենք տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է ԱԳ նախարարը: Չավուշօղլուն որպես օրինակ բերել է արցախյան և սիրիական հակամարտությունները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: «Թուրքիան ու Ռուսաստանը կարողացան նոր կյանք հաղորդել իրենց հարաբերություններին»,-ասել է նա: Փաստորեն, Անկարան Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց` Մոսկվայից ակնկալում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնում, ընդ որում`բավական շտապողականություն ցուցաբերելով: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am