ԱՄՆ-ի առաջին ուղիղ հարվածը. Թրամփն էլ «ափերից դուրս եկավ»

Նոր դաժանություններ ու բարբարոսություններ, ըստ ԱՄՆ-ի` «մարդկության դեմ ուղղված վիրավորանք» Աշխարհի ուշադրության կենտրոնում` Սիրիան է, որի Իդլիբ նահանգում օդային հարվածների հետևանքով օրեր առաջ զոհվեցին 80 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 երեխա: Իրավապաշտպանները կասկածներ ունեն, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքի վրա հարձակման ժամանակ սիրիական բանակը կամ ռուսական օդուժը օգտագործել են քիմիական զենք: Հաղորդվում է, որ օդային հարձակումից հետո մարդկանց մոտ խեղդոց է սկսվել: Սիրիայի ընդդիմադիր շրջանակները մարդկանց լուսանկարներ են հրապարակել, որոնք մահացել են խեղդոցից: Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում: Սիրիական կառավարությունը նախկինում հերքել էր քիմիական զենքի օգտագործման մասին պնդումները, սակայն ՄԱԿ-ը և Քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպությունը հետաքննություն են իրականացրել և եկել այն եզրահանգման, որ սիրիական կառավարական զորքերը 2014-2015 թվականներին երեք հարձակում են իրականացրել քիմիական զենքի կիրառմամբ: Այս իրադարձություններն էապես փոխեցին Ասադի նկատմամբ` ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է և մարդկության դեմ ուղղված վիրավորանք է որակել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացված հարձակումը, որ ենթադրաբար կատարվել է քիմիական զենքի գործադրմամբ: «Սիրիայում անմեղ մարդկանց, այդ թվում կանանց, փոքր երեխաների ու անգամ հրաշք նորածինների դեմ իրականացված քիմիական հարձակումը, նրանց մահը վիրավորանք է մարդկությանը: Ասադի վարչակազմի այդ զազրելի գործողությունները չեն հանդուրժվի: Երբ դու մահաբեր քիմիական զենքով սպանում ես անմեղ երեխաների ու նորածինների՝ անցնում ես շատ ու շատ կարմիր գծեր, երեխաների այդ տեսարանները շատ են ազդել ինձ վրա, և իմ վերաբերմունքը Սիրիայի և Ասադի նկատմամբ փոխվել է», - հայտարարել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի մասին որևէ խոսք չի ասել, ավելի վաղ, սակայն, փոխնախագահ Մայք Փենսն ու ԱԳ նախարար Ռեքս Թիլերսոնը հստակ քննադատել էին նաև Կրեմլին: «Որպես հրադադարի ինքնահռչակ երաշխավորներ՝ Ռուսաստանն ու Իրանը բարոյական մեծ պատասխանատվություն են կրում այդ զոհերի համար», - հայտարարել էր պետքարտուղարը, ընդգծելով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե «ինչպես է գործում Ասադը՝ դաժանաբար ու անպատկառ բարբարոսությամբ»: «Որևէ կասկած չկա, որ այս սարսափազդու հարձակման համար պատասխանատու է Սիրիայի իշխանությունը՝ նախագահ Ասադի ղեկավարությամբ, և կարծում ենք՝ ժամանակն է, որ ռուսները քննության առնեն իրենց շարունակական աջակցությունը Ասադի վարչակազմին», - ասել է Թիլերսոնը: Երեկ առավոտյան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ մտցրին Իդլիբ նահանգում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի վրա: Ընդ որում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարեց՝ ԱՄՆ-ը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել առանց Անվտանգության խորհրդի որոշմանը սպասելու: «Եթե քայլեր չձեռնարկվեն, այսպիսի հարձակումները կշարունակվեն, Ասադը որևէ պատճառ չունի դրանք դադարեցնելու, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել նրա վարչակազմը: Էլի որքա՞ն երեխա պետք է մահանա, որ Ռուսաստանը վերջապես սկսի անհանգստանալ», - ասաց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: «Աղերսագին դիմում եմ գործընկերներիս՝ մանրազնին քննել իրենց խոսքերը այս խորհրդում: Մենք շարունակաբար կրկնում ենք միևնույն պնդումները՝ աջակցություն հայտնելով խաղաղության գործընթացին, որը շարունակաբար ոտնահարվում է Ասադի վարչակազմի կողմից», - ընդգծեց Հեյլին: Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Ասադին Պաշտոնական Մոսկվան շարունակում է սատարել Ասադին՝ պնդելով, թե Սիրիայի կառավարական զինուժն ընդամենը հարվածել է խոշոր զինապահեստներից մեկին, որտեղ ահաբեկիչները քիմիական զենք են պահել: «Տեղի ունեցածը շատ վտանգավոր և զարհուրելի հանցագործություն է, սակայն, մեր համոզմամբ, սխալ կլինի ժամանակից շուտ պիտակներ կպցնելը», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ողբերգությունից անմիջապես հետո որևէ մեկը մուտք չի ունեցել այդ շրջան, որևէ մեկը, և համապատասխանաբար ոչ ոք չէր կարող իրատեսական և ճշտված տեղեկություն ունենալ: Ըստ այդմ, ցանկացած տվյալ, որ կարող էր ունենալ ամերիկյան կողմը կամ այլ երկիր, չէր կարող հիմնված լինել օբյեկտիվ նյութերի ու վկայությունների վրա», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ պնդել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված բանաձևն իրենց համար ընդունելի չէ: «Դրա միակ նպատակն է կատարվածի ողջ պատասխանատվությունը դնել Ասադի վարչակազմի վրա և ավելացնել ճնշումը Դամասկոսի նկատմամբ. սա պետք է հիմնովին փոխվի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը: Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը ևս բացառեց իրենց մեղսակցությունը կատարվածին, միաժամանակ ընդգծելով՝ Ասադի վարչակազմը երաշխիքներ է պահանջում, որ միջազգային հետաքննությունը կլինի անաչառ և չքաղաքականացված: Ամերիկյան առաջին ուղիղ հարվածը` Ասադի ուժերին ԱՄՆ-ը տասնյակ հեռակառավարվող հրթիռներով հարվածել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ավիաբազաներից մեկին` արձագանքելով այս շաբաթ ավելի վաղ այդ երկրում քիմիական զենքի գործադրմամբ հարձակմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել: Սիրիական քաղաքացիական պատերազմի վեց տարիների ընթացքում սա ամերիկյան առաջին ուղիղ հարվածն է Ասադի ուժերին: Սա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենանշանակալից և հնարավոր հեռուն գնացող հետևանքներով քայլն է ռազմական բնագավառում, որը կարող է Ռուսաստանի կողմից հակազդեցության պատճառ դառնալ: Անմիջապես ամերիկյան հարվածից առաջ ռուսաստանյան դիվանագետները զգուշացրել էին, որ եթե ԱՄՆ-ը ձեռնարկի նման «արկածախնդիր և ողբերգական քայլ», դրա «բացասական հետևանքների» ամբողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը: Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերից ավելի քան 60 Tomahawk հրթիռներ են արձակվել Սիրիայի արևմուտքում գտնվող «Շայրաթ» ռազմաբազային: Ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ թիրախավորվել են սիրիական ռազմական ինքնաթիռները, վառելիքի պահեստները և թռիչքագոտիները: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թիրախավորել է հենց այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանություններն օգտագործել են քիմիական զենքով հարվածը հասցնելու նպատակով: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիային օդային հարվածներ են հասցրել միջազգային գործընկերների հետ այդ գործողությունները համաձայնեցնելուց հետո: ԱՄՆ-ի թիրախավորած բազան մեծ դեր ուներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ինչպես նկատում ենք, սիրիական ճգնաժամը` ԱՄՆ-ՌԴ մակարդակում` նոր լարում ստացավ: Սիրիայում օրեր առաջ օդային հարվածներն ու զոհերը` լիովին իրավիճակ փոխեցին, ինչի արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են թևակոխել նոր լարվածության փուլ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am