Իշխանությունը բոլոր հարցերը լուծեց, հերթն իրենն է

Ազգային ժողովի ընտրությունների ցնցումը չհաղթահարած՝ քաղաքական լանդշաֆտին նոր փորձություն է սպասվում։ Մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններ են նշանակված։ Իրենց կարեւորությամբ Երեւանի քաղաքապետի ընտրություններն, անշուշտ, չի կարելի թերագնահատել այն իմաստով, որ Երեւանը համարվում է Հայաստանի «կեսը» եւ այստեղ իշխանություն վերցնելն ամբողջական իշխանափոխության ռեալ հիմքեր է տալիս։ Այս համատեքստում քաղաքական կուսակցություններն ու դաշինքներն օր առաջ պետք է պատրաստվեին ավագանու ընտրություններին, սակայն իրականությունը հակառակի մասին է փաստում։ Կուսակցություններն ու դաշինքները համապատասխան փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը: Այս պահին որեւէ քաղաքական ուժ ԿԸՀ չի դիմել: Ընտրությունների մասնակցելու մասին հայտարարել են իշխող ՀՀԿ-ն ու Ելք դաշինքը։ Դաշինքում այսօր տեղի է ունեցել քննարկում, որից հետո հայտարարվեց, որ Ելք-ի ավագանու ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուրադ Շարմազանովի փոխանցմամբ իրենց թեկնածուն էլ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Խորհրդարանական ընտրություններին մասնակից այլ ուժերից ու դաշինքներից դեռեւս մասնակցության վերաբերյալ հայտարարություններ չկան, տեղեկությունների համաձայն առանցքային ու խոշոր ուժերը չեն պատրաստվում մեկ անգամ եւս մտնել «ընտրական» կոչվող գործընթացի մեջ՝ Ծառուկյան դաշինք, ՕՐՕ, Ազատ դեմոկրատներ, ՀԱԿ։ Հնարավոր է, որ մի քանի կուսակցություն էլ հայտարարի մասնակցության մասին, բայց մեծ հաշվով ակնհայտ է, որ ընդդիմադիր հատվածը խելքի է եկել խորհրդարանական ընտրություններից հետո եւ կարծես թե չի պատրաստվում լեգիտիմացնել իշխանության ձեռնարկած ընտրական «խաղը», որի սցենարը գծվում է իսկզբանե, հանգուցալուծումն էլ տրվում նույն վայրում։ Ինչպես եղավ ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ՝ ընդդիմադիր որոշ ուժեր փոխհամաձայնությամբ, որոշներն էլ ակամայից մասնակից դարձան մի գործընթացի, որը քաղաքական, առավել եւս ընտրություն համարելը աբսուրդի ժանրից է։ Ընտրողների ու ընտրության մասնակիցների ուռճացված պատկեր, ընտրակաշառք, թվանկարչություն ու արդյունքում ապագա խորհրդարանը գծվեց բացառապես մեկ մարդու ցանկությունների ու նախասիրությունների, ճաշակի համապատասխան։ Եղան ուժեր ի դեմս ՕՐՕ դաշինքի, որը համարձակվեց հայտարարել այդ մասին ու ընտրությունները դուրս դնել քաղաքական պրոցեսից, մյուսներն էլ կարծես թե դուրս չեն գալիս հետընտրական շոկից, բայց հետեւություններ, այնուամենայնիվ, անում են։ Ապացույցը բոյկոտն է ավագանու ընտրություններին, որը թերեւս ամենաճիշտ որոշումն է, այդպիսի իշխանությունների ինքնավախճանի համար։ Այս պարագայում Ելք դաշինքի մասնակցությունը երկու հիմնավորում ունի։ Գաղտնիք չէ, որ ապրիլի 2-ից հետո տարբեր ուղղություններից Ելք-ի դեմ մեղադրանքներ են ուղղվում առ այն, որ դաշինքը իշխանության հետ ստվերային համագործակցության շնորհիվ է հաղթահարել անցողիկ շեմը, հակառակ պարագայում ընդդիմադիր դաշինքի կողմից չէին անտեսվի բազում ընտրախախտումներով կայացած ընտրությունները, գոնե առնվազն բողոքարկումների մեկ դիմում կլիներ։ Եւ ուրեմն Երեւանի ավագանու ընտրություններին Ելք-ը չէր կարող չմասնակցեր, որովհետեւ այդ դեպքում կհաստատեր ընդդիմախոսների պնդումները, կամ էլ սա նույնպես պայմանավորվածությունների տիրույթում է, որպեսզի լեգիտիմ դառնան այս ընտրությունները եւս։ Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am