Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել կուսակիցներին. ԳՄ նիստի մանրամասները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ նախորդ օրվա նիստը տեւել է 20 րոպե: ԳՄ անդամները մեկ մարդու նման ներկա են եղել, որովհետեւ սպասումը մեծ է եղել` ԱԺ ապագա պաշտոններին առնչվող: Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել նրանց։ Նա ասել է, որ հետընտրական զարգացումներին, ԱԺ դասավորությանը, նաեւ թե ովքեր են մտնելու պառլամենտ, կոալիցիա կազմվելու է ՀՅԴ-ի հետ, թե ոչ, բոլոր հարցերին կանդրադառնան մյուս ԳՄ-ում: «Քանի որ քաղաքապետի ընտրություններին ու թեկնածուի ներկայացմանը մնացել է մի քանի օր, առաջարկում եմ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, այլ կարծիքներ կա՞ն»,- հռետորական հարցադրում է արել նա: Բոլորն ուրախությունից ու հրճվանքից վեր են թռել, այդ թվում՝ նաեւ Գագիկ Բեգլարյանը, որը շատ բարեհոգի ժպտացել, աչքերով շնորհավորական «ուղերձ» է հղել Տարոն Մարգարյանին: 20 րոպեում ՀՀԿ-ականները միաբերան հասցրել են գովերգել նախ «շեֆի» իմաստուն որոշումը, ապա ներկայացրել են Տարոնի բարեմասնությունները, որից հետո Սերժ Սարգսյանը եզրափակել է նիստը․ «Պետք է ԱԺ ընտրությունների նման` այս ընտրություններին եւս շատ լավ պատրաստվենք»: Ի դեպ, նիստի ընթացքում անդրադառնալով պառլամենտ մտնող ՀՀԿ-ականներին, նա ասել է՝ առաջիկայում կերեւա, թե ում ինքնաբացարկի դիմումները կհարգվեն, ումը` ոչ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները երկու օրինակից դիմումներ ունեն` մուտքի եւ ելքի: Ի դեպ, մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ որոշ ՀՀԿ-ականներ, այնուամենայնիվ, «ելքի» դիմումներ չեն գրել, այսինքն՝ հաստատ մտնելու են ԱԺ: Դրանք են Գալուստ Գրիգորիչը, Սամվել Ֆարմանյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am