Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: Այս մասին գրում է ՌիաՆովոստին՝ հղում տալով ՌադիոՇվեդիային: Հաղորդվում է, որ կա 3 զոհ և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ: Մեքենան կանգ է առել մոտակայքում խանութներից մեկի ցուցափեղկի մեջ մխրճվելու պատճառով:
Ոստիկանությունը հաստատել է 3 մարդու զոհվելը Ստոկհոլմում ամբոխի ուղղությամբ բեռնատարի վրաերթի ժամանակ, հայտնում է Aftonbladet-ը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ քաղաքի կենտրոնական փողոցներ:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը