ԱՊՀ-ի պատվին պետք է արձան կանգնեցնել, եթե լուծի արցախյան հիմնահարցը. Լուկաշենկո
ԱՊՀ-ի պատվին պետք է արձան կանգնեցնել, եթե լուծի արցախյան հիմնահարցը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։Mir հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ պետք է հաշվի առնել մարդկանց շահերը: «Եթե մենք ԱՊՀ-ի շրջանակում լուծեինք մերձդնեստրյան, ղարաբաղյան, Դոնբասի խնդիրները, ապա եվրասիական տարածքի կենտրոնում մի տեղ կարելի էր ԱՊՀ-ի պատվին արձան կանգնեցնել։ Սակայն մենք դա չենք անում։ Լեռնային Ղարաբաղում, մարդիկ լա՞վ են ապրում՝ անընդհատ ենթարկվելով ռազմական որոշակի խնդիրների։ Նրանք պարզապես ապրում և սպասում են, որ վաղը մի բան տեղի կունենա, Աստված մի արասցե, գլխին ռումբ կընկնի։ Դա նորմա՞լ է։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Ոչ ոքի»,- ասել է Լուկաշենկոն:
