Ես չեմ պարտվել և ամեն ինչ դեռ առջևում է. Հովիկ Աբրահամյան. newsbook.am

Երեկ Հովիկ և Արգամ Աբրահամյանների մեկենասությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը արարողությունից հետո պատասխանել է NewsBook-ի լրագրողի մի քանի հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորև. - Պարոն Աբրահամյան, իշխանությունից օտարվելու պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ-ն: - Օտարվելու որևէ խնդիր չկա, ես ուղղակի զբաղվեցի իմ որդու ընտրություններով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատի մարզի բնակչությանը, որ իրենց քվեն տվեցին իմ որդուն: Ես հասկացա, որ իմ որդին վաստակել է այդ հարգանքը: Ես կարծում եմ, որ դա տարիների արված գործի պատասխանն էր: Ես շնորհակալ և շատ ուրախ եմ, որ Արարատի մարզի բնակչությունը գնահատեց մեր ընտանիքի արված աշխատանքը: - Երկար տարիներ ՀՀԿ-ի առանցքային դեմքերից եք եղել և մի օրում որոշելն ու հեռանալը բազմաթիվ հարցեր առաջացրեցին: - Դա մի օրվա որոշում չի եղել, իմ որոշումը եղել է հստակ, և ես կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ է եղել ինձ համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իմ արած գործը և՛ կուսակցությունում, և՛ պետության մեջ կարող է մոռանալ: Եվ կարծում եմ, որ դրա պատասխանը ես ստացա և պատահական չէ, որ մի քաղաքի քաղաքապետը մի ամբողջ կուսակցության չափ ձայն է ստացել: - Ձեր ապագան քաղաքական դաշտում ինչպե՞ս եք պատկերացնում: - Ամեն ինչ դեռ առջևում է: - Սպասե՞նք Ձեզ: - Այո: - Շատերը Ձեզ պարտված են համարում: - Բայց ես որտե՞ղ եմ պարտվել: - Ձեզ վարչապետի պաշտոնից հեռացնելը որակվեց որպես պարտություն: - Դա իմ որոշումն է եղել, ինձ ոչ մեկ չի հեռացրել: Դա իմ որոշումն է եղել և իմ որոշման համար ես չեմ զղջում: Կարծում եմ, որ ճիշտ արեցի: Մանրամասները՝  Newsbook.am-ում

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am