Հաշվեհարդար, թե՞ հաշտություն

Շիրակի մարզում ինչպես միշտ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները եւս անակնկալ արդյունքներ ունեցան։ Հայաստանի ամենաընդդիմադիր մարզը իշխանությանը ճիշտ է «դիլխոր» չթողեց, այստեղ, ինչպես գրեթե բոլոր ընտրատարածքներում հաղթանակեց ՀՀԿ-ն, բայց 50 տոկոսից քիչ ձայն հավաքեց։ Շիրակի մարզը եւ մասնավորապես Գյումրին՝ Հայաստանի հայրաքաղաքը, այն բնակավայրն է, որտեղ պաշտոնական վիճակագրությամբ անգամ արձանագրված է աղքատության, ծայրահեղ աղքատության ամենաբարձր ցուցանիշները, Գյումրիում՝ աղքատությունը 45% է՝ ըստ ԱՎԾ-ի։ Այս պայմաններում ակնկալելի էր, որ ՀՀԿ-ն ավելի քիչ ձայներ կստանա, ինչպես նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց հաշվի առնելով այս ընտրություններին որոշիչ դարձած հայտնի գործոնները, որոնք անխնա կիրառում են գտել նաեւ Շիրակում՝ ապա տրամաբանական է ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ մեծ հաշվով ընդդիմադիրները ավելի շատ ձայն են միասին ստացել, քան ՀՀԿ-ն։ Ընդդիմադիր ներկայացող Ծառուկյան դաշինքը միայն հավաքել է 42 հազար 670 ձայն (32,28 %)։ Անակնկալ հանգուցալուծում է ստացել ռեյտինգային թեկնածուների պայքարը։ ՀՀԿ-ից առաջին տեղում Արման Սահակյանն է: Նա հավաքել է 14 հազար 510 ձայն, նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը երկրորդն է՝ 11 հազար 796 ձայնով, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը 10 հազար 700 քվեով երրորդն է , ԱԺ պատգամավոր, ամենապատրաստակամ օրենսդիրներից Սուքիաս Ավետիսյանն անհամեմատ զիջում է թիմակիցներին եւ այլն։ ՀՀԿ-ի քվոտայով այս ընտրատարածքից խորհրդարան են գնալու երկուսը, եթե Ֆելիքս Ցոլակյանը չվերադառնա նախագահական՝ վերահսկողության ծառայության պետի իր պաշտոնին, ապա Արման Սահակյանի հետ տեղ կզբաղեցնի Ազգային ժողովում։ Անակնկալը Մարտուն Գրիգորյանի արդյունքներն են։ Նախնական բոլոր հաշվարկներն ու կանխատեսումները ցույց էին տալիս, որ հենց նա է անցնելու խորհրդարան, նա սերտ կապեր ունի նաեւ մարզի գողականների, հատկապես Զապի հետ, բայց իրականությունը այլ բան ցույց տվեց։ Դեռ անցած տարի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Մարտուն Գրիգորյանը հետ կանգնեց քաղաքապետի թեկնածություն առաջադրելու մտքից, իշխանության բարձր հովանու ներքո նրա եւ Սամվել Բալասանյանի միջեւ բանավոր համաձայնություն կայացվեց, որ Գրիգորյանը կաջակցի Բալասանյանին քաղաքապետ դառնալու հարցում, իսկ Բալասանյանն էլ խորհրդարանի ընտրություններին կվերադարձնի Գրիգորյանի «պարտքը» ։ Մի քիչ անհավանական է թվում, որ թվարկված անձինքն ու շրջանակները աջակցեն մեկ թեկնածուի, բայց այդ թեկնածուն զիջի մարզում ոչ այնքան ռեսուրսներ ունեցող Ֆելիքս Ցոլակյանին։ Ամենայն հավանականությամբ Բալասանյանը մատը մատին չի խփել, նա չի մարսել հարազատ որդու հետ կատարվածը։ Բալասանյանը ցանկանում էր իր կրթված որդուն նույնպես պատգամավոր դարձնել, բայց Մարտուն Գրիգորյանը ըստ մամուլի հրապարակումների՝ մեծ աշխատանքներ տարավ, որպեսզի կանխի այդ առաջադրումը ու վարչական ռեսուրսները ծառայեն իր թեկնածության օգտին։ Ըստ տարածված տեղեկությունների Գյումրիում հետընտրական ռազբորկաների շրջան է, թե ով է ում «քցել», ամեն ինչ Ֆելիքս Ցոլակյանի որոշումից ու ցանկությունից է կախված, որից հետո Գյումրիում կամ կլինի հաշվեհարդար, կամ հաշտություն կհաստատվի։ Մարտուն Գրիգորյանի վիճակը էլ ավելի է ծանրացնում նրա ոխերիմ հակառակորդ Վարդան Ղուկասյանի ցուցանիշները, վերջինս, ինչպես ինքն է հայտարարել՝ «օֆիսում նստած» 12 հազար ու ավելի ձայն է հավաքել, Վարդեւան Գրիգորյանը 13 հազարին մոտ։ Հարկ է նկատել, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներին նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը նույնպես չի փայլել, Պետոյանը ստացել է 8 հազար 799 ձայն։Ան   Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am