Գողականներ, հատուկ առաքելությամբ թեկնածուներ, ով ինչի համար

Շարունակում ենք դիտարկել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները մարզերում, հերթը Գեղարքունիքն է, որը ձեւավորում է թիվ 8 ընտրատարածքը: Այստեղ առաջ եկած իրավիճակը ամենացցունն է բնորոշում ռեյտինգային ընտրության բնույթը, համաձայն որի օրենսդիր դառնալու հստակ նախապայմաններ կան՝ փող, շատ փող, գողականների աջակցություն, այլ ոչ թե կուսակցական պատկանելություն, գաղափարներ, ծրագրեր: Առաջատարն այս մարզում երիտասարդ Կարեն Բոթոյանն է՝ 14 հազար 932 ձայնով, Սերգեյ Մանուկյանի ՝ Շինանյութի Սերոժի փեսան։ Բոթոյանի համար աշխատում էին նաեւ նորատուսցի հայտնի Բանդուրյան եղբայրները։ Երկրորդ ցուցանիշը գրանցել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14 հազար 430 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, ստացել է 13 հազար 248 քվե։ Անակնկալը գործարար Տիգրան Արզաքանցյանի պարտությունն է, ընդամենը 3 հազար 500 ձայն է ստացել։ Արզաքանցյանը վերջին տարիներին հիմնականում արտերկրում է բնակվում, հավանաբար նրա հայրենակիցները հաշվարկել ու քյաշը նիսյայի հետ չեն փոխել՝ մտածելով, որ Արզաքանցյանը այստեղ մնացողը չէ…Այդուհանդերձ, փաստն այն է, որ Գեղարքունիքն անցավ երիտասարդ Բոթոյանին, ով անցած հինգ տարիներին ամենատխրահռչակ պատգամավորներից մեկն է եղել: Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ պատգամավորը չորս տարվա ընթացքում տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Փոխարենը՝ շատ ակտիվ քվեարկել է: Հիմնականում՝ կողմ: Բոթոյանը խորհրդարանում է հայտնվել ՕԵԿ-ի ցուցակով և աներոջ շնորհիվ: Մինչեւ պատգամավոր դառնալը արդեն խոսվում էր, որ աներոջ ցանկությունն է՝ փեսային տեսնել խորհրդարանում:Սակայն ՕԵԿ-ում Բոթոյանը պատգամավորի կարգավիճակում ձգեց երկու տարի, մի քիչ ավել:2014թ.-ի մայիսի 22-ին Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՕԵԿ-ից՝ կողմ քվեարկելով Կառավարության ծրագրին: Հաջորդ օրը, սակայն, ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ Բոթոյանը ոչ թե հեռացել է, այլ՝ հեռացվել:Մամուլում հրապարակումներ եղան նաեւ, որ վարչապետի և ֆինանսների նախարարի կողմից ճնշումներ կան գործարարի վրա, սպառնում են խոչընդոտել աներոջ գործերին: Հիմա այս երիտասարդը կարկառուն ՀՀԿ-ական է: Ուշագրավ է նաեւ Ռաֆիկ Գրիգորյանի առաջադրումը, լինելով մարզպետ, նա պատգամավորության թեկնածություն է առաջադրել ու, փաստորեն, զբաղեցրել երկրորդ տեղը: Բայց առավել զարմանալին այն է, որ Գրիգորյանը գրեթե մինիմալի է հասցրել իր շփում է ենթակաների, մարզի համայնքապետերի հետ, հետեւաբար ինչպես է հաջողացրել այդքան ձայն հավաքել: Մմամուլում վերջին տարիներին հաճախակի են գրում, որ մարզային շատ պաշտոնյաների հետ հարաբերություններ որպես այդպիսին մարզպետը չունի: Մարզպետի պահվածքից դժգոհում են նաեւ մարզպետարանի աշխատակիցները, որոնց հետ նա նույնպես չի շփվում: Հավանաբար Գրիգորյանն էլ այն երջանիկ թեկնածուներից մեկն է, որի օգտին է գնացել ընտողների ուռճացված թվից փոքրիկ մասնաբաժին: Հետաքրքիր է նա կհրաժարվի մարզպետի պաշտոնից ու կգնա Ազգային ժողով, թե իր առաքելությունն ավարտվում էր նրանով, որ ընտրություններին որպես վարչական լծակներին տիրապետող պաշտոնյայի, լեգիտիմացնի ուռճացված թվերը, որոնք ներկայացրել է իշխանությունը, ԿԸՀ-ն իբրեւ ընտրող ներկայացած անձանց ցուցանիշ: Անի Սահակյան

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am