Ադրբեջանի «մուտքին» սպասելի՞ս

Ինչպես վերջերս էինք տեղեկացրել, Ռուսաստանի արտգործնախարար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց էր տվել APA ադրբեջանական գործակալությանը, որում անդրադարձել էր ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին, արցախյան հակամարտության կարգավորմանը: Հիշեցնենք, նա ևս մեկ անգամ կրկնել էր, որ ԼՂ հարցում շատ կետեր արդեն համաձայնեցված են, մնացել են մի քանիսը, և դրանք ամենաբարդն են: Այնուհետև Լավրովը ուշագրավ անցում էր կատարել ու անդրադարձել Ադրբեջանի հավանական անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով. «Մենք կարող ենք միայն ողջունել Եվրասիական տնտեսական ինտեգրացման գործընթացում Ադրբեջանի հավանական մասնակցությունը: ԵԱՏՄ-ի գործունեության ընթացքում մասնակիցների թիվը երեքից դարձել է հինգ: Դա ապացուցում է այն, որ Միությունն անդամ պետություններին զգալի առավելություններ է տալիս, որոնք կարելի է ստանալ՝ հասանելիություն ունենալով տնտեսական ընդհանուր տարածքին»: Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի հարցից նա ուղիղ անցում էր կատարել` ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության թեմային: Պարզ է, որ ոչ պատահականորեն: Առհասարակ, «Ղարաբաղ` ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցություն» բանաձևի մասին առաջին անգամ չեն խոսում ռուսները, և ոչ միայն նրանք, այս հարցին անդրադարձել էր նաև Ալիևը` ուղղակի ասելով, որ «ոչինչ չի բացառվում»: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Նման որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում: Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետները քննարկել են մաքսային և առևտրային քաղաքականության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական համագործակցության թեմային: Նիստի ընթացքում հավանության է արժանացել «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին» զեկույցի նախագիծը, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների քննարկմանը: Նիստի ընթացքում քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության հարցը, որը Բիշկեքում կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն նաև ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել է ԵԱՏՄ-ում դիտորդ պետություն դառնալու վերաբերյալ Մոլդովայի նախագահի հայտարարությունը քննարկելու հարցը: Եթե Ղարաբաղի հարցում Բաքուն Մոսկվայից ստանա անհրաժեշտ «լուծումը», ապա չի կարելի է բացառել, որ Ադրբեջանը կհայտարարի` ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ աշխատելու պատրաստակամության մասին: Ի վերջո, Հայաստանը ԵԱՏՄ-ում վաղուց չէր «ոչ բարեկամների» հետ նույն «ակումբում», մեկը ավել, կամ պակաս, ոչինչ չի խոփում, եթե իհարկե «զոհասեղանին» Ղարաբաղը չլիներ: Ի դեպ, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունում է ԵԱՏՄ-ին անդամակցող` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Ղազախստանի և Ադրբեջանի տեսակետները բոլոր հարցերում համընկնում են, Բաքվում պաշտոնական այցով գտնվող Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նազարբաևի խոսքով էլ` Ղազախստանի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք չեն խաթարվել: Բանակցությունների արդյունքում երկու պետությունները 5 երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Նազարբաևի և Ալիևի բանակցությունների օրակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները խթանելու հարցն է: Կողմերը կնքել են մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև «2017-18թթ. համագործակցության ծրագիրը»: Դիմելով Նազարբաևին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին` Ալիևն ասել է, թե Ղազախստանի ղեկավարի այցը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար: «Նախ ուզում եմ ձեզ շնորհավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղազախստանի ընդգրկման կապակցությամբ: Դա վկայում է համաշխարհային հարցերում Ղազախստանի դերակատարության, ձեր անձնական հեղինակության ճանաչման, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերի գնահատման մասին», - ասել է Իլհամ Ալիևը` հավելելով․ - «Ղազախստանն Ադրբեջանի համար հսկայական կարողություններ ունեցող բարեկամական, եղբայրական երկիր է, որի նվաճումները ոգևորում են: Ղազախստանի և Ադրբեջանի տեսակետները բոլոր հարցերում համընկնում են»: Ղազախստանի ղեկավարը, իր հերթին, նշել է, որ ստորագրված համաձայնությունները, մասնավորապես, տրանսպորտի հարցերը կարգավորող նախարարությունների համագործակցության պայմանագիրը, կնպաստեն ապրանքաշրջանառության մակարդակի աճին, ինչն օգուտ կբերի երկու երկրներին: Նա ասել է, որ Ղազախստանում ապրում են 130 հազար ադրբեջանցիներ․ - «Նրանք մեր քաղաքացիներ են և ակտիվորեն մասնակցում են բոլոր գործընթացներին, դա մեր հարաբերությունները հզորացնող յուրօրինակ կամուրջ է»: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Նազարբաևը նաև շատ ջերմ է խոսել ավագ Ալիևի դերի մասին: «Մենք մեր հարաբերությունները հիմնել ենք Հեյդար Ալիևիչի հետ, միասին ենք դա արել և այսօր էլ շարունակում ենք այդ աշխատանքը», - ասել է Ղազախստանի ղեկավարը և ավելացրել. - «Ես ձեր երկիր միշտ հաճույքով եմ այցելում, որովհետև ինձ այստեղ տանն եմ զգում»: Նախագահ Ալիևը նախագահ Նազարբաևին շնորհել է Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևը՝ Հեյդար Ալիևի շքանշան: Ալիևի հրամանագրում ասվում է, որ Նազարբաևը շքանշանին արժանացել է «Ղազախստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am