Մարդ, որը ստիպեց Կրեմլին արտասվել. RFI

««Դեռևս ոչ մի արտիստի Կրեմլում այդքան բուռն ծափահարություններով չէին դիմավորել ու ճանապարհել»: Սև կոստյումով, սև վերնաշապիկով փոքրամարմին ծերունին ոտքի բարձրացրեց ամբողջ դահլիճը՝ ստիպելով բոլորին անդադար ծափահարել, իսկ կանանց՝ վերհիշել երիտասարդությունն ու արտասվել»,-Ֆրանսիայի միջազգային ռադիոյի `RFIի  ռուսական ծառայությունն անդրադարձել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մոսկովյան մենահամերգին: Հեղինակի՝ լրագրող Եկատերինա Բարաբաշի  կարծիքով՝ Ազնավուրը մարդ է՝ առանց տարիքի, որի մի քիչ թուլացած ձայնը շարունակում է առաջվա պես առնական ու էրոտիկ հնչել: Նա նշում է, որ Ազնավուրը Կրեմլում ելույթ է ունեցել 2 ժամից ավելի՝ անձնվիրաբար երգելով և անտեսելով տարիքն ու դրա առաջացրած խոչընդոտները: «Այս բացառիկ մարդը կարողանում է մինչև վերջ տրվել հանդիսատեսին ու, միևնույն ժամանակ, կենսական ուժեր պահպանել հաջորդ «հերոսության» համար: Մի առիթով նա խոստովանել է, որ կարիերային վերջ տալու դեպքում ապրելու նպատակ չի ունենա: Անդրադառնալով Ազնավուրի ոչ բեմական կյանքին՝ հեղինակը նշում է, որ նա ունի 2 հայրենիք՝ Ֆրանսիան, որտեղ շանսոնյեն ծնվել է, և պատմական հայրենիքը՝ Հայաստանը: «Առաջինն Ազնավուրը սիրում է անսահման, իսկ 2-րդի նկատմամբ, ինչպես և արտագաղթողներից շատերը, իրեն մի քիչ պարտական է զգում: 1988թ. Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որն ավելի ուշ վերածվեց «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի: Երևանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրված է շանսոնյեի արձանը: Ազնավուրի հոր անունը Միշա էր, ոչ թե Միխայիլ, այլ հենց Միշա: Եվ եթե նա շարունակեր ապրել Հայաստանում, նրա հանրահայտ որդուն այժմ կկոչեին Շահնուր Վաղինակ Միշայի Ազնավուրյան»,-եզրափակել է Բարաբաշը:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am