Ֆելիքս Ցոլակյանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ. «Փաստ»

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ մշտապես աչքի ընկնելով սկզբունքայնությամբ և մարդկային բարձր արժանիքներով: Ծնվել է 1952 թվականի հունվարի 27–ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում. Կրթությունը՝ 1969–ին ավարտել է Աղինի միջնակարգ դպրոցը: 1969–ին ընդունվել և 1974 –ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Սովորել է ՊԱԿ–ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ–ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։ Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։ Աշխատանքային գործունեությունը. 1974–1976 թթ.– աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկումում որպես դասատու: 1976–1980 թթ.– ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա՝ 2–րդ քարտուղար: 1980–1985 թթ.– տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր–լիազոր, ապա ավագ օպեր–լիազոր: 1985–1991 թթ.– զբաղեցրել է ՊԱԿ–ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը: 1991–1992 թթ.– զբաղեցրել է Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը: 1993–1996 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ: 1996–1997 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Շիրակի մարզային վարչության պետ: 1997–1999 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երևանի քաղաքային վարչության պետ: 1999–2003 թթ.– ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: 2003–2007 թթ.– Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 2007 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական: 2007 թվականի նոյեմբերի 1–ից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2013 թվականի մարտի 7–ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ: 2016 թ. փետրվարի 24–ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 2016 թ. հունիսի 29–ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am