Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց.Արմեն Ամիրյան

«Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Անհրաժեշտ է վերանորոգել Թատրոնի ներկայիս, թող ներվի՝ գարշահոտ սանհանգույցները։ Խորհրդային շրջանի կայարանային սննդի կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատանքային ժամերին հատուկ սննդակարգով կսպասարկի Թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան Օպերային թատրոնի այցելուների համար կստեղծի համապատասխան միջավայր և մթնոլորտ։ Այդտեղ պետք է կազմակերպվեն հյուրասիրություններ, ընդունելություններ, ներկայացումների շնորհանդեսներ։ Իսկ այսօր առկա գիշերային ակումբը պետք է վերանա, և դրա փոխարեն պետք է ստեղծվի մանկական օպերային ներկայացումների դահլիճ։ Պետք է կարգի բերվեն բեմի ետնամասում տեղակայված հանդերձարաններն ու հարդարման սենյակները, նույն վայրում արտիստների համար պետք է գործի շոգեբաղնիք և մարզասրահ՝ բեմական ճիշտ և ներկայանալի կեցվածք մշակելու համար : Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է: «Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշեց մշակույթի նախարարը: Հարցին՝  պետական բյուջեի՞ց է հատկացվելու ֆինանսը, նախարարը պատասխանեց. «Այո, այո»: Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց, իսկ արտիստների համար նախատեսված հանդերձարաններն ու պրոֆեսիոնալ շոգեբաղնիքը նույնացնում է իր տեսած ու պատկերացրած «չգիտեմինչի» հետ։ Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր Օպերային թատրոնը և′ արտիստների, և′ այցելուների համար ապահովի քաղաքակիրթ պայմաններ։ Թատրոնը սկսվում է հանդերձարանից»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am