Իրական ու կեղծ «Լիսկա»

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո բոլորին կամ գոնե շատերին մեկ հարց է հուզում՝ որ թեկնածուների միջեւ է բաշխվել մոտ կես միլիոն ձայնը։ Իշխանության հրապարակած ցուցանիշներով ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ: Արդեն իսկ հաշվարկներ են արվում, ապացուցվում, որ այդ թվերը փուչ են, լիակատար ունայնություն, հակառակ դեպքում Հայաստանում մշտական բնակություն ունեցողների թիվը մոտ երեք միլիոն է լինելու, ինչն աբսուրդի ժանրից է։ Տարբեր հաշվարկներով մոտ 400-500 հազարով ուռճացվել է ընտրողների թիվը ու այդ ձայները բաշխվել բնականաբար անցողիկ ուժերի միջեւ, բայց որ ամենահավանականն է ՀՀԿ-ին է տրվել, ավելի կոնկրետ՝ որոշ ռեյտինգային թեկնածուներ, ովքեր այդպիսի «արջի ծառայություններ» են մատուցել հարազատ կուսակցությանը իրենց կամ իրենց հովանավորյալներին էլ շնորհել են այդ ձայները։ Մեխանիզմը եղել է հետեւյալը, որ տվյալ ընտրատարածքում բացակայող, արտագաղթած մարդկանց անձնագրային տվյալներով քվեարկություն են իրականացրել։ Այս համատեքստում ուշագրավ է Սյունիք եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում ստացած պատկերը, որտեղ ՀՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել, կուսակցության օգտին քվեարկել է 58 137 մարդ կամ ընտրողների 53,66%։ՀՀԿ տարածքային թեկնածուներից առաջատարը մարզպետ Վահե Հակոբյանն է, ով տվյալներով ստացել է ՀՀԿ-ի ստացած քվեների 37,5 տոկոսը, մոտավորապես 21 հազար ձայն։ Երկրորդ տեղում Աշոտ Արսենյանն է, որին սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա ստացել է ՀՀԿ-ին կողմ քվեարկած ձայների մոտ 30 տոկոսը: Երրորդ տեղում Առուշ Առուշանյանն է, ով ստացել է ընտրողների մոտ 12 տոկոսը: Տեղեկություններ կան, որ Վահե Հակոբյանի ցուցանիշները տարակուսանքի տեղիք են տվել նույնիսկ հարազատ կուսակցությունում։ Բոլորին է հայտնի, թե մարզպետին ինչպես են ընդունում հարազատ համայնքում, նա գրեթե նվազագույնի է հասցրել շփումը ենթակաների հետ, նրանց հետ հարաբերվում է ընդգծված «դիստանցիայով», քամահրանքով է վերաբերում բոլորին։ Այս իրավիճակում առնվազն անհավատալի է, որ Վահե Հակոբյանին հաջողվեր այն ցուցանիշներն ապահովել, ինչը փաստացի արձանագրվել է։ Բացի դրանից Աշոտ Արսենյանը բավականին բարձր հեղինակություն է վայելում, դրան գումարած Սուրիկ Խաչատրյանի օգնությունը, որին, ուզենք, թե չուզենք, Սյունիքում որոշ շրջանակներ անվերապահորեն ընդունում են, այս պարագայում առնվազն առաջատարը պետք է լիներ Արսենյանը։ ՀՀԿ-ն խնդիր ուներ Սյունիքում ապացուցելու, որ Վահե Հակոբյանը պակաս Լիսկա չէ ու կարող է ՀՀԿ-ի համար ցնցող ցուցանիշներ գրանցել՝ չեզոքացնելով Սուրիկ Խաչատրյանից սպասվող վտանգները։ Չի բացառվում, որ Վահե Հակոբյանը այն թեկնածուների շարքում է, որոնց իրավունք է տրվել օգտվել այն ձայներից, որոնք ազատորեն տնօրինել է իշխանությունը, խոսքը ինչպես արդեն նշել ենք ուռճացված մոտ կես միլիոն ձայների մասին է։ Անի Սահակյան

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am