Դանդաղ «ռումբ»` երկրի տակ. Ալիևին էլ չե՞նք ծաղրելու

Freedom House Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ – 2017» (Nations in Transit) զեկույցը, ըստ որի Եվրասիայում անձնային ավտորիտարիզմի զարգացման միտումը վերածվել է կայուն նորմայի: Զեկույցի հեղինակները պնդում են, որ հետազոտության մեջ ներառված 29 երկրներից 18-ում ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշների նվազում է գրանցվել: Նման մասշտաբային նվազում չէր գրանցվել 2008-ից ի վեր: Զեկույցի հրապարակման պատմության ընթացքում առաջին դեպքն է, որ ավտորիտար ռեժիմները գերազանցել են ժողովրդավարական ռեժիմներին: Զեկույցում Հայաստանն ունի 5.39 միավոր: Մեր երկիրը համեմատվում է Ղրղըզստանի հետ: Ուսումնասիրության համաձայն՝ երկու երկրներն էլ մոտենում են ամրապնդվող ավտորիտար ռեժիմների: «Հայաստանի և Ղրղըզստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալմազբեկ Աթամբաևը պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են խորհրդարանների ժողովրդավարական իշխանությունն ամրապնդելու համար տարածաշրջանում, որտեղ ուժեղ մարդու սինդրոմն էնդեմիկ է: Բայց բարեփոխումների իրական արդյունքը կլինի այն, որ ավելի կամրապնդվեն նախագահների կուսակցությունները և օլիգարխիկ էլիտան»,-ասվում է զեկույցում: Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ մոտ են կանգնած կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմին, բայց յուրաքանչյուրը պահպանում է քաղաքական պլյուրալիզմ, ինչը խոչընդոտում է մեկ մարդու կամ խմբի դոմինացմանը: Երկու երկրներում էլ նախագահների լիազորությունները մոտենում են ավարտին, և նրանք այլևս չեն կարող առաջադրվել: Ավելին, նրանք չեն կարող վստահ լինել, որ էլիտան կամ հասարակությունը չի ընդվզի, եթե նրանք ուղղակի երկարացնեն իրենց լիազորությունները՝ օրինական կամ անօրինական կերպով: Ուստի, սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի և Աթամբաևի համար դիտարկվում են որպես իշխանությունը պահելու միջոց: «Հայաստանի դեպքում բացի այն, որ լիազորություններն անցնում են խորհրդարանին, վերանայված սահմանադրության ամենաէական դրույթը «կայուն մեծամասնության» ապահովման նոր համակարգի ապահովումն է… Արդյունքում կառավարությունում և խորհրդարանում կիշխի Հանրապետական կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանը կղեկավարի կամ պաշտոնապես, կամ կուլիսների հետևից»,-ասված է զեկույցում: Հետազոտության համաձայն՝ Հայաստանի, ինչպես նաև Ղրղըզստանի դեպքերը, ցույց են տալիս՝ ինչպես է զարգանում ավտորիտարիզմը՝ հարմարվելով հանգամանքներին: Բախվելով բնակչության դժգոհությանը, ճնշելով քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ այս երկրների իշխանությունները պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել հենց պետության կառուցվածքը, սակայն նպատակը կայնում է քաղաքական ստատուս-քվոյի պահպանումը՝ ասվում է զեկույցում: Ահա, թե ում հետ է Հայաստանն «առաջ» շարժվում` հաստատուն քայլերով: Արդեն ընկերակցում ենք Ղրղըզստանի հետ... Հայաստանը չունենալով նավթ ու ծով` մի առավելություն ուներ Ադրբեջանի նկատմամբ... Մարդիկ հպարտանում էինք, որ Ադրբեջանի հետ «սար ու ձորի» տարբերություն կա: Այնտեղ դիկտատուրա է, իսկ Հայաստանում, ակնհայտորեն, ավելի բարվոք վիճակ է` մամուլն ազատ է, մարդիկ ազատորեն կարծիք են արտահայտում, չեն հետապնդվում դրա համար: Բայց կամաց-կամաց ամեն ինչ փոխվեց: Հիմա էլ ինչ-որ առումով, ինչ-որ ազատություններ, իհարկե, կան, որոնք չկան Ադրբեջանում ու չեն եղել Իլհամ Ալիևի օրոք, բայց մեր ազատություններն էլ մակերեսային են: Խորքային բարդությունը իշխանության ստեղծած ռեժիմն է իր արմատներով, որը, ոչ ոք չի կարողանում ժողովրդավարական ճանապարհով փոխել: Այստեղ կարևոր է իհարկե, իսկ ով է ցանկանում փոխել, բայց պարզ է, որ էլ ցանկան` չի կարող: Ու միանշանակ, սա ժամանակի ընթացքում վեր է հանելու ավելի մեծ խնդիրներ: Սա մի դանդաղ «ռումբ» է մեր պետության տակ, որը ոչ ոք չգիտի, թե երբ ու ինչ պայմաններում կարող է պայթել... Ի դեպ, Ադրբեջանի մասին: Մեր իշխանավորների ամենասիրելի թեման` Ադրբեջանի ոչ ժողովրդավարական բնույթի մասին ճառեր ներկայացնելն էր: Հիմա կգտնվի՞ մեկը, որ բացատրություն տա, թե որո՞նք են Հայաստանի հետընթացի պատճառները: Ինչու՞ այդպես ստացեց... Հիմա, կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով հավասարվո՞ւմ ենք Ադրբեջանին... Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am