Ամերիկյան վիզաներ ստանալը բարդանում է

Ոչ այնքան հաճելի լուր Միացյալ Նահանգներ այցելել ցանկացող մեր համաքաղաքացիների համար. ամերիկյան վիզա ստանալն աստիճանաբար բարդանում է։ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի չորս շրջաբերականներում շարադրված նոր կանոնները, որոնք ուղարկվել են ամերիկյան բոլոր դեսպանատներ, չեն տարածվում միայն 38 երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ ԱՄՆ-ը համաձայնագրեր ունի ստորագրած առանց վիզայի կամ պարզեցված մուտքի մասին (Visa Waiver Program)։ Դրանց թվին են պատկանում Եվրամիության անդամները եւ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան։ Այժմ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնում ձեզանից կարող են պահանջել նշել ինտերնետում սոցիալական ցանցերը, որտեղ գրանցված եք եղել, եւ էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե խոստովանեք, որ այցելել եք ծայրահեղական կայքեր, ապա ԱՄՆ վիզայի վրա կարելի է խաչ քաշել։ Հարկ է նշել, որ իր նախընտրական խոստումը կատարելու եւ արտասահմանից մուտք գործող հավանական բոլոր ահաբեկիչների համար սահմանի վրա «արտակարգ ստուգման» ռեժիմ մտցնելու նախագահ Թրամփի առաջին փորձը ձախողվեց։ Յոթ երկրի՝ Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելելու եւ Սիրիայից փախստականների մուտքն «անորոշ ժամկետով» արգելելու վերաբերյալ հունվարի 27-ի նախագահական հրամանագիրը դաշնային դատավորների պահանջով միանգամից մի քանի նահանգներում վիճարկվեց եւ կասեցվեց։ Ընդունվեց, որ հրամանագրի դրույթները խախտում են սահմանադրության միանգամից մի քանի հոդված։ Սակայն Թրամփը չհանձնվեց եւ մարտի 6-ին արձակեց հրամանի նոր տարբերակ։ Միաժամանակ նախագահը կարգադրեց պետքարտուղարին, գլխավոր դատախազին եւ ներքին անվտանգության նախարարին՝ հաստատել վիզաների տրման ստուգումը բարելավելու վերաբերյալ նոր արձանագրություններն ու ընթացակարգերը։ Մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական չորս ճեպագիր ուղարկեց՝ ամերիկյան վիզաների տրման նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներով։ Վիզայի տրման պահանջների խստացման գլխավոր չափարոշիչը «սեւ ցուցակի» պետություններ այցելելն է։ Բացի դրանից, հատուկ ստուգման ռեժիմի տակ ընկնող օտարերկրացիների կատեգորիայում ընդգրկվում են նաեւ նրանք, ովքեր այցելել են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներ։ Այժմ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հյուպատոսական աշխատակիցների խնդիրը կդառնա «սոցիալական ցանցերի պարտադիր վերահսկումը», որտեղ նախկինում գրանցված է եղել վիզայի հայցորդը։ Իրավապաշտպանները խորին կասկածներ ունեն նման ստուգումների սահմանադրականության վերաբերյալ։ Ստուգման կարող են ենթարկվել նույնիսկ մշտական բնակության իրավունքի, «գրին քարտի» տերերը՝ Ամերիկա կատարած կրկնակի այցելության ժամանակ։ Դեռեւս Օբամայի օրոք ներքին անվտանգության նախարարության (DHS) մաքսային եւ սահմանային հսկողության վարչությունը (CBP) 2016 թվականի հունիսին ստեղծեց Ամերիկա ժամանող օտարերկրացիների սոցիալական ցանցերի մասին տեղեկատվություն հավաքելու ծրագիրը։ Սակայն այդ ծրագիրը Օբամայի օրոք ընտրովի բնույթ ուներ։ Այժմ սոցիալական ցանցերը պարտադիր կստուգվեն վիզայի տրամադրման ընթացքում։ Ի դեպ, ստուգումների ընթացքի երկարաձգման պատճառով մնացած բոլորի համար էլ վիզաների տրամադրումը կարող է դանդաղել։ Վիզաների տրման արագությունը կարող է անդրադառնալ նաեւ նրանց վրա, ովքեր չեն հայտնվել հատուկ կատեգորիայում, չեն այցելել «սեւ ցուցակի» երկրներ, ծայրահեղական կայքերի տվյալների բազայում չեն եղել։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am