Գեներալների ժամանակն ավարտվեց

Ապրիլի 2-ի ընտրությունները մարզերում գրեթե ռազմավարական նշանակություն ունեին տեղական իշխանիկների՝ մարզի ռեյտինգային թեկնածուների համար: Այդ օրը փաստացի ամրագրվեց յուրաքանչյուրի քաշը, մարզում ազդեցության սահմանը՝ վախի կամ հարգանքի գործոնով գծած: Այս առումով անչափ հետաքրքրական են Արմավիրի մարզի արդյունքները: Արմավիրը գրեթե միշտ համարվել է Հայաստանի խնդրահարույց տարածքներից մեկը, քանի որ այդ մարզի, այսպես կոչված, էլիտան ձեւավորում է գեներալիտետը՝ Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի գերդաստանները: Այս մարդկանց թուրը աջ ու ձախ է կտրում, երբեք չի վրիպում, նրանց կարելի է ամեն ինչ, այս շերտի հանդեպ ամենաթողությունը մարզում ու հատկապես Էջմիածին քաղաքում ծնել է բեսպրեդելություն, անպատժելիություն: Քչերն են համարձակվում նրանց դեմ դուրս գալ, որպես հետեւանք՝ նվազագույնը ծեծուջարդ, կրակոցներ, այս ամենն անխուսափելի է: Արմավիրի համայնքապետերը տարբեր ժամանակներում անանուն նամակներ են ուղարկել Բաղրամյան 26՝ խնդրել-աղաչել՝ իրենց ազատել գեներալների լծից ու հատկապես մանվելիզմից, բայց իշխանությունը հասկանալի պատճառներով ընթացք չի տվել, Արմավիրում չի տապալել և չի տապալում այս մարդկանց իշխանությունը, պարզապես ժամանակ առ ժամանակ նրանց դեմ այլընտրանքներ է առաջ բերում: Վերջին ժամանակների այլընտրանքը Դոն Պիպոն է… Այս իրավիճակում ապրիլի երկուսի ընտրությունների արմավիրյան արդյունքները խորհրդանշական են: Մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, 22 հազար 64 ձայն։ Հաջորդը գեներալ Սեյրան Սարոյանն է՝ 21 հազար 937 ձայն, ճիշտ է երկու թեկնածուների ձայների տարբերությունը չնչին է, բայց սա այն դեպքն է, երբ մեկ ձայնի առավելությունն ինքնին եղանակ է փոխում՝ հաստատելով մարզի փաստացի <<ասողի>> տիտղոսը: Շատերի մոտ կասկած չէր հարուցում, որ Սարոյանը լիակատար հաղթանակ է տանելու, բայց արդյունքները այլ բան ցույց տվեցին: Նահապետ Գեւորգյանի համար ուժերը չէր խնայում Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանը, որը Ռուբեն Հայրապետյանի հարազատն է ու կրիմինալի հետ սերտ կապեր ունի: Գեներալ Սարոյանի համար մարզային ուժերը գեներացրել էր Մանվել Գրիգորյանը, որի հակարդյունքը չուշացավ ու հանրության շրջանում առավել ընդունելի, ասող-խոսող, հումորով գեներալը ստացավ քիչ ձայներ, քան ավելի դաժան վարք ունեցող Նովոն: Ռեյտինգային մյուս թեկնածու Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի օգտին քվեարկել է 9 հազար 474 ընտրող: Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պարտություն է կրել: Նրա օգտին գրանցվել է 6 հազար 716 ձայն: Գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբորորդի Հրանտ Գրիգորյանն ստացել է 4 հազար 862 քվե: ՄԱՊ-ի Ալիկի օգտին վարչական ռեսուրսներն ապարդյուն ուղղորդում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որի ագահության ու դրանից բխող գործունեության մասին մարզում լեգենդներ են հյուսվել, դրա արդունքն էլ գործարար թեկնածուի քիչ ձայներն են: Այնինչ Ալիկ Պետրոսյանը այս թեկնածուներից միակն է, որը մարզում սոցիալական հարց է լուծում, հարյուրավոր աշխատատեղեր ապահովում: Շմայսի պարտության առիթով կարելի է շնորհավորել հայ ժողովդրին՝ սպասելով խորհրդարանում նրա արժանի փոխարինողին: Անակնկալը Հրանտ Գրիգորյանի ցուցանիշն է, նա թշնամական հարաբերություններ ունի Մանվել Գրիգորյանի հետ ու բոլոր ընտրություններին դիտարկվել է իբրեւ այլընտրանք: Անի Սահակյան  

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am