Դիմակայության նոր գիծը խորհրդարանում

Նոր խորհրդարանում դիմակայության գիծը փաստորեն անցնելու է խոշոր կապիտալի սահմանով: Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք կազմել են խորհրդարանի կայուն մեծամասնությունն ու մեծ ընդդիմությունը, գործնականում Հայաստանում խոշոր կապիտալի երկու բևեռներն են, ընդ որում,գրեթե միևնույն ծագումնաբանությամբ, թեև ՀՀԿ-ում ներկայումս կա ռուսական հայկական կապիտալի տեսակարար կշռի կտրուկ ավելացում: Այստեղ, իհարկե, առաջանում է նաև որոշակի այսպես ասած ենթագիծ՝ ՀՀԿ-ի ներսում հայկական խոշոր կապիտալի և ռուսաստանահայ խոշոր կապիտալի միջև, որն արտահայտվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի տանդեմով: Այս կոնտեքստում, չի բացառվում «Ծառուկյան» դաշինքում ներկայացված խոշոր կապիտալի և ՀՀԿ-ում այսպես ասած հայկական խոշոր կապիտալի շահերի որոշակի ընդհանրություն: Թեև, ի վերջո, կապիտալն առաջնորդվում է բիզնես տրամաբանությամբ և այս կոնտեքստում, իհարկե, դժվար է ասել, թե ինչպիսին կարող են լինել պայմանավորվածությունները, քանի որ դրանք, անկասկած, կլինեն ըստ առաջարկների շահավետության, ոչ թե ըստ գաղափարական կամ քաղաքական սկզբունքների: Միևնույն ժամանակ հետաքրքրական և առանցքային հարցերից է և այն, թե նոր խորհրդարանում այդ հարթության վրա անցնող բաժանարար գիծը ու ենթագիծը, որոնք ըստ էության իշխանություն-ընդդիմության այսպես ասած դե յուրե բաժանումն են այսօր, որքանով է բերելու տնտեսական դրական միտում պարունակող մրցակցության: Այսինքն՝ խոշոր կապիտալի բևեռների ու ետնաբեմերի միջև մրցակցությունը կամ դիմակայությունը հանգեցնելու է տնտեսական սաբոտաժների՞, թե՞ ներդրումային պայքարի: Խորհրդարանական ընտրությանն ընդառաջ թե մեկ, թե մյուս կողմը արել է ներդրումային ճոխ հեռանկարների մասին հայտարարություններ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am