Ով է պատասխան տալու Սիրիայում իրականացված քիմիական հարձակման համար

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։ Սիրիայում իրականացված քիմիական հարձակումը ԱՄՆ-ի Սպիտակ տունն անվանում է Սիրիայի կառավարության կողմից քաղաքացիների դեմ իրականացված «դատապարտելի» գործողություն, ու հայտարարում, որ քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտեսել «սարսափելի» այդ գործողությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն այն համարում է ԱՄՆ-ի նախկին վարչակազմի թուլության արդյունք։ Ըստ նրա հայտարարության, Բարաք Օբաման ժամանակին ասում էր, թե «կարմիր գիծ» էր գծելու քիմիական զենքերի կիրառման առջեւ, ու որ «այդպես էլ այդ գիծը չգծեց»։ Իսկ շատերն էլ հիշեցնում են 2Օ13 թվականը, երբ Ասադի կառավարության կողմից զարին թունավոր գազի կիրառումից հետո Դոնալդ Թրամփը կոչ էր անում Օբամային զերծ մնալ Սիրիայում որեւէ գործողությունից։ Նա ասել էր, թե ԱՄՆ-ը այդ միջամտությունից ոչնչով չի շահի։ Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Հեյդեմանը հավատացած է, որ երեքշաբթի օրն իրականացված հարձակման համար մեղավոր է Սիրիայի կառավարությունը։ «Նրանք այս հարցում եւս ակնկալում են Ռուսաստանի աջակցությունը եւ արդեն իսկ նկատել են նման արարքների համար պատժամիջոցների ենթարկելու մեխանիզմների թուլությունը»։ Նրա խոսքերով, իր իսկ ժողովրդի նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կայացնի Սիրիայի կառավարությանը պատժի ենթարկելու մասին որոշում։ Եվ Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի կողմից որոշումը վետոյի ենթարկելու հանգամանքը պիտի դիտվի որպես մեղսակցություն։ Ռուսաստանը «կտրականապես» հերքում է քիմիական զենքի կիրառման գործում իր մասնակցությունը, իսկ մարդու իրավունքների պաշտպան Միջազագային համաներում կազմակերպությունը հայտարարում, որ կազմակերպիչները պետք է հայտնաբերվեն ու կրեն պատասխանատվություն։ Կազմակերպության անդամներից Սամահ Հադիդը հիշեցնում է, որ տարիների ընթացքում քիմիական զենք կիրառվել է ե՛ւ կառավարության ե՛ւ ոչ կառավարական զինված խմբերի կողմից։ «Սակայն չնայած այն հանգամանքին, որ այդ հարձակումների մասին տեղեկությունները հաստատվել են ՄԱԿ-ի զեկույցներում, մինչ այժմ որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության»։ Ինչպես ականատեսներն են ասում, երեքշաբթի օրվա քիմիական հարձակումը Սիրիայում ամենամահաբերն էր 2Օ13 թվականից ի վեր։ Տեսանյութը՝ այստեղ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am