«Ելք»ի «ծնողին» գտնելու և «երկունքը» հականալու ավելի լավ ճանապարհ չի կարող լինել

«Ելք» դաշինքի շուրջ «ելք» ու «մուտքի» բառախաղերն ու սլաքները հավաքում եմ, պետք կգան: Բայց զարմանում են, որ դրանք չեն ուղեկցվում նաև «Ելք»ին առաջադրվող կոնկրետ ծրագրերով, պահանջներով, գաղափարներով: «Ելք»ի «ծնողին» գտնելու և «երկունքը» հականալու ավելի լավ ճանապարհ, քան դրան առաջադրվող կոնկրետ ծրագրերն են, չի կարող լինել: Գուցե սկզբի համար «Ելք»ին առաջարկենք բաց հարթակ ունենալ, որտեղ կհավաքվեն ընդդիմադիրներից սպասվող առաջարկները, և եթե «Ելք»ը հնարավորություն չգտնի դրանց նկատմամբ հստակ վերաբերմունք կամ գործողությունների ծրագրեր առաջադրել՝ նոր փորձենք հասկանալ «Ելք»ի բնույթը: Վերջ ի վերջո «Ելք»ի ընտրողները ՀՀ բնակչության լյումպենացված մասը չեն, դրանք քաղաքական ընդդիմադիր տրամադրություններով քաղաքացիներն են, և միանգամայն գիտակցված ընրություն են կատարել: «Ելք»ին ավելի դժվար է իր ընտրողի հետ բաց կամ փակ հարթակում հանդիպել և «գլուխ պահել» լղոզված արտահայտություններով կամ քարոզչական ձևակերպումներով: Ես, օրինակ, շատ կոնկրետ հարց ունեմ, թե ինչպես է «Ելք»ը փորձելու ազդել Հայաստանի էներգետիկ կախվածության վրա, ինչպես է փորձելու փոխել միջազգային կառույցներում Արցախի հարցի լուծման հարցում կարծրացած բանաձևերը, ինչպե՞ս է աշխատելու Հայաստանի անապատացման հարաճուն գործընացի դեմ, ու՞մ հետ է խորհրդակցելու այդ հարցերով, ինչպե՞ս է հանրայնացնելու իր մոտ ձևավորված և ձևակերպված գաղափարներն ու ծրագրերը, ինչպե՞ս է համախմբելու Հայաստանի ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներին և այլն: Հո միայն իրենք իրենց ներսում չե՞ն այս հարցերի պատասխանները փնտրելու: Եթե չեմ սխալվում, «Ելք»ում դեռևս «Մենք ամեն ինչ գիտենք» ամբիցիոզությունը չի ձևավորվել: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am