Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը. aparaj.am

2004 թվականին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի հարավում հիմնադրված Առաջամուղ գյուղը տարեցտարի ընդլայնվում է. երեկ՝ ապրիլի 4-ին, առաջամուղցի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել: «Առաջամուղը ռազմավարական կարեւորություն ունի Արցախի համար։ Ուստի մեր հետագա քայլը դպրոցի վերակառուցումն ու բուժկետի շենքի կառուցումը կլինի»,- ասել է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը եւ հույս հայտնել, որ տարիներ հետո նորակառույց գյուղը կվերածվի քաղաքի: Նորակառույց 6 տները կառուցվել են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ու ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ֆինանսավորմամբ եւ Արցախի կառավարության աջակցությամբ։ «Մենք ուրախ ենք եւ երջանիկ այդ պարտականությունը մեզ վրա վերցնելու համար: Արցախը մեր հայ ազգի ուժն է, եւ այն, ինչ մենք արել էինք այսօր, նվազագույնն էր»,- նշել է ԱՄՆ «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչ Ռաֆֆի Կիլիյանը: Տան բանալիները տանտերերին հանձնեցին Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը։ Վերջիններս երկօրյա այցով Արցախում էին։ Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն իր խոսքում նշել է, որ այս օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցած շատ միջոցառումների է մասնակցել, սակայն այս միջոցառումը ամենաազդեցիկն էր: «Մենք երախտապարտ ենք այս մարդկանց, որ այստեղ են ապրում»,- նշել է Ս.Թանկյանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aparaj.am»-ի կայքում: v vv vvv vvvv

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am