«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 7-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1915/07/4 #35 Բուխարեստ. Հունիսի 1 Հայերի վրա հարձակման վերաբերյալ եվրոպական հասարակության առջև արդարանալու նպատակով Օսմանյան կայսրությունը նոտա է հղել եվրոպական պետությունների ներկայացուցիչներին: Նոտայում ասվում է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող բոլոր վայրերից հայերը ժամանակավորապես տեղափոխվել են, որպեսզի հնարավորություն չունենան ենթարկվել ռուսական քարոզչամեքենային: Ռուսները հայերին օգնություն են խոստանում: Օսմանյան կայսրությունից եկած հայերի խոսքերով՝ կայսրությունում հայերի վիճակը շատ ծանր է: Վրաստան 1915/07/10 #40 Հայերի ապստամբությունը Օսմանյան կայսրությունում Աթենքի «Բիր. վեդ»-ից տեղեկացնում են` ըստ Ստամբուլից եկած հայերի՝ հունիսի սկզբին հայերն ապստամբել են Խարբերդում, ինչը հետագա զարգացումներ է ունեցել։ Հեղափոխականները գերի են վերցրել կառավարության ներկայացուցիչների, տիրացել պետական և հանրային հաստատությունների, սակայն, 6 օր անց Դիարբեքիրից եկած օսմանյան զորքը կոտորել է հայերին: Ժողովրդական թերթիկ 1915/07/10 #328 Սոլուն. Հուլիսի 7 Այվալի օսմանական կառավարությունը հրաման է ստացել դրսից երկիր բերել 12 հազար կին և երեխա: Այս հրամանը երիտթուրքերի ծրագրի սկիզբն է, որով նրանք ցանկանում են բռնի ուժով մահմեդականացնել կանանց և երեխաներին: Վրաստան 1915/07/14 #43 Սոլուն. Հուլիսի 10 Պաշտոնական վիճակագրության համաձայն` Փոքր Ասիայից և Թրակիայից աքսորվածների թիվը կազմում է 108 հազար: Նրանց կորսված գույքը գնահատվում է 358 միլիոն ֆրանկ: Այս ամենից բացի, կղզիներում և Հունաստանում բնակվում է 140 000 աքսորված: Հայրենիք 1915/07/14 #128 Բաթումի «Հորիզոն»-ը գրում է Ժնևի հայկական «Դրոշակ» (Դաշնակցությանը պատկանող) թերթում հրապարակված Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ-բեյին ուղղված կոչի մասին: Կուսակցական թերթը հայ մտավորականների հետապնդման և հայերին ճնշելու հանցանքի մեջ մեղադրում է անձամբ Թալեաթ-բեյին: Հայրենիք 1915/07/16 #130 Ռազմական տեղեկություն « Բեռլին լոկալ. անց»-ում դոկտոր Սաադ-բեյը պնդում է, որ հայերը գոյություն չունեն: Միայն մի շրջան կա, որը բնակեցված է տարբեր ցեղերով և մարդկանցով: Գոյություն չունի նաև հայկական ռասա: Վերջում հեղինակը տեղեկացնում է, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները երբեք չեն հետապնդվել և չեն հետապնդվի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am