Տեսա՞ք ինչ եղավ

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները հետաքրքրական ստացվեցին Լոռու մարզում: ՀՀԿ-ն այստեղ ջախջախիչ հաղթանակ է տարել, մոտ 80 հազար ձայն է հավաքել: ՀՀԿ տարածքային ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Կարեն Կարապետյանն առաջատարն է, Կարեն Կարապետյանը հավաքել է 44 255 ձայն: Լոռու մարզում հաջորդ երկու առաջատարները ևս ՀՀԿ-ականներ են: Կարեն Կարապետյանին մեծ ձայների տարբերությամբ հաջորդում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հավաքել է 17 637 ձայն: 16 402 ձայնով 3-րդ տեղում է ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը՝Դերժավայի Արկադը: Ամենայն հավանականությամբ երեք թեկնածուներն էլ կստանան պատգամավորի մանդատ: Ձայների քանակով 4-րդը Լոռու մարզում «Ծառուկյան դաշինքից» առաջադրված պատգամավորի թեկնածու Վանիկ Ասատրյանն է՝ Հավ մականունով,նա ստացել է 8147 ձայն, նա մի քանի անգամ Սպիտակի քաղաքապետի թեկնածություն է առաջադրել ու պարտվել, այդ ժամանակ նա ներկայացնում էր ՀՀԿ-ն, բայց մոտ երկու ամիս առաջ տեղափոխվեց Ծառուկյան դաշինք ու նրան իր աստղը շողաց: Բանականաբար Ասատրյանը իր ստացած ձայների համար պարտական է Գագիկ Ծառուկյանին, անկասկած Ծառուկյանի շնորհիվ է նա այդքան ձայն ստացել: Համեմատենք, 2016 թվականին Ասատրյանը փոխմարզպետի կարգավիճակում հերթական անգամ ուժերն էր փորձում քաղաքապետի ընտրություններում, բայց ստացավ 2933 ձայն, հիմա մոտ 2.5 անգամ ավել ձայն է ստանում: Այս ընտրատարածքում ամենազարմանալին ու անակնկալը, սակայն, Ելք-ի ստացած աննախադեպ ցածր ձայներն են: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ինչպես գիտենք Վանաձորից է, նա 2012 թվականի ընտրությունների մի քանի հազար ձայնով հաղթեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վիկտոր Դալլաքյանին, բայս սա Մարուքյանների միակ հաջողությունը չէր, անցած աշնանը Էդմոն Մարուքյանի եղբայրը քաղաքապետի ընտրություններին ամենաբարձր թվով ձայները հավաքեց միայն Վանաձորից, մոտ 10 հազար ձայն, բայց փակ քվեարկության արդյունքում քաղաքապետի պաշտոնին տիրացավ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, որը սակայն, մինչ օրս չի կարողանում նիստեր հրավիրել, ընդդիմադիր ավագանիները Մարուքյանների կազմակերպմամբ տապալում են ավագանու նիստերը: Մինչդեռ ապրիլի 2-ի ընտրություններին Էդմոն Մարուքյանը  իր ծննդավայրում  հավաքել է 6123 ձայն: Այս պատկերից կարելի է եզրահանգել, որ 2017-ի ընտրություններով արմատախիլ արվեցին Հայաստանում քաղաքական պայքարի կոխկրտված ճյուղերը, ընտրություններ կոչվող ֆարսը կայացավ  շնորհիվ վարչական լծակների ու ընտրակաշառքի, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաեւ Էդմոն Մարուքյանը: Հարկ է նշել, որ պարոն Մարուքյանը ընտրարշավի ընթացքում հայրենի Վանաձորում անընդմեջ բարձրաձայնում էր, որ ինքը լավ աշխատող պատգամավոր է եղել, ինչի հետ, անշուշտ, համաձայն ենք, որ ինքը հանգստյան օրերին ընդունելություններ է կազմակերպել իր ընտրատարածքի ընտրողների ու պատգամավորի դասական օրինակ է ծառայել: Սակայն ինչպես տեսանք, պարոն Մարուքյանը կարծում ենք ավելի շատ համոզվեց, որ նորմալ աշխատելը դեռեւս երաշխիք չէ իշխանության կազմակերպած ապաքաղաքական ընտրություններին վստահության քվե ստանալու համար:Իհարկե, այս պարագայում վաստակած մի քանի մանդատից հրաժարվելը մեծագույն սխալ կլինի, հատկապես որ Ելք-ից հայտարարում են, որ կարողացել են ընտրատեղամասերում պահել իրենց վստահված քվեն, բայց իրավիճակից հետեւություններ անելը պարտադիր է: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am