Մասսայական ընտրակաշառքի, առեւտրի երկիր Հայաստանս

Անցած տարի ապրիլյան այս օրերին մենք կորցրեցինք հող հայրեննի ավելի քան 800 հեկտարը, ճիշտ մեկ տարի անց, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեծ կորուստ ունեցավ՝ ՀՀ քաղաքացին հերթական անգամ կորցրեց երկրում փոփոխություն կատարելու հույսը, ավելի ճիշտ իշխանությունը մեկ անգամ եւս քաղաքացուց խլեց կարեւորագույն ընտրության իրավունքը: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ: Իսկ սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել երբևէ: Տեղի է ունեցել մեկ պալատական հեղաշրջում՝ 1998 թվականին, երբ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ներիշխանական տարաձայնությունների պատճառով, <<հայտնի ուժերի>> ճնշման տակ, և նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Այսինքն այդ գործընթացում ժողովրդի մասնակցությունն ու դերակատարությունը եւս բացակայում էին: Հերթական ընտրություններով էլ հնարավոր չեղավ իշխանություն փոխել, քանզի իշխանությունը տարիներ շարունակ զավթած մարդիկ ընտրակաշառքի ու վարչական լծակների միջոցով իրենց գործը տեսան: Վերջին տարիներին իշխանությունը, կարծես, խնդիր է դրել ամրապնդել ժողովրդի մեջ առկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ, որ ընտրողի քվեն ուժ չունի, միեւնույն է՝ ում էլ ընտրել, կարողանալու են ԿԸՀ-ում իրենց ուզած տոկոսները խփել: Ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը լիակատար հաղթանակ է տարել իր հրեշավոր գաղափարի իրագործման հարցում: Ոչ թե ընտրողը վաճառեց իր քվեն,այլ նա հույսը կորցրել է , որ իր քվեն կարող է երկրում բան փոխել: Ավտորիտար ռեժիմներին բնորոշ սկզբունքները կարելի է ասել վերջնական հաստատում գտան նաեւ Հայաստանում: Մինչդեռ կարելի է եւ պետք է թույլ տալ քաղաքացուն իրացնել ընտրելու իր իրավունքը, եթե նույնիսկ այդ ընտրությունում ժողովուրդը կսխալվի, միեւնույն է հաջորդներին նա կուղղի իր սխալը՝ գիտակցելով, որ հենց իր քվեից է կախված փոփոխության հնարավորությունը: Այլապես,եթե ժողովրդին զրկում ես ընտրելու, փոփոխության հնարավորությունից, նա չիրացված իրավունքը հարմար առիթների դեպքում օգտագործելու է ընդվզման ճանապարհով: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am