«Հանձնել» Ղարաբաղն Ադրբեջանի անդամակցության դիմա՞ց

ՄԱԿ-ի քարտուղարությունը ԼՂ հարցի շուրջ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ է արել՝ հայկական և ադրբեջանական կողմերին մատնացույց անելով դրա համար քաղաքական կամք դրսևորելու անհրաժեշտությունը։ Հայտարարությամբ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, որի խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում ուշադրության են առել ԼՂ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները և լիովին աջակցում են Բաքվին ու Երևանին ուղղված նրանց կոչին՝ զերծ մնալու ցանկացած գործողություններից, որոնք կարող են խաթարել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները։ «Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերը և կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք՝ վերսկսելու համար առարկայական բանակցությունները, որոնք կտանեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման»,-ասել է Հակը։ Մինչ միջազգային հանրությունը բանակցությունները վերսկսելու կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին` Մոսկվան շարունակում է բանակցային գործընթացը կառավարելու իր աշխատանքը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի: Նա նշել է, որ ներկայումս քննարկվող գաղափարի հենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկն է: Ավելի կոնկրետ՝ խոսքը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչած սկզբունքների մասին է, որոնք քաջ հայտնի են, ասել է Լավրովը և ընդգծել, որ կողմերը, հիմնականում չհերքելով հենքը, տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը: Նա նշել է, որ համանախագահների մշակած կարգավորման սխեման արմատապես փոխելու կամ ինչ-որ նոր պլաններ առաջարկելու մասին խոսք չի գնում: Գլխավորը՝ օգնել կողմերին գտնելու հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը, ասել նա: Լավրովի խոսքերով՝ կարգավորման շատ բաղադրիչներ արդեն համաձայնեցված են. - «Մնացել են մի քանի հարցեր: Բայց դրանք ամենաբարդն են: Համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Ամեն դեպքում աշխատանքը շարունակվում է»: Փաստորեն, Լավրովն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Հոգլանդը նշեց, որ Լավրովի պլան չկա, հիմա Ռուսաստանի արտգործնախարարը ազատ «շունչ է քաշում»: Բանն այն է, որ միջնորդներն այժմ կարող են վստահեցնել, որ կողմերի հետ քննարկվողն ամենևին էլ «Լավրովի պլանը» չէ, որովհետև իրենք իրենց ներսում գիտեն, որ դա հենց դա է, պարզապես այս փուլում այդ մասին կարելի է այլևս չխոսել, քանի որ համանախագահող երկրները, կարծես, իրար մեջ պայմանավորվել են «փակել» այդ թեման: Ավելին` ռուսական կողմը ակնհայտորեն գոհ է ստեղծված իրավիճակից: Արդեն իսկ խոսում են`հավասարակշռված քաղաքական լուծման մասին, իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտության մասին: Մոսկվան անգամ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանին: «Մենք անտարբեր չենք, թե ինչ է կատարվում մեր հարևան տարածաշրջանում: Հետաքրքրված ենք, որ այնտեղ վերականգնվի խաղաղությունը և հանգստությունը, բացվեն սահմանները, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Ղարաբաղյան կարգավորումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», - ընդգծել է Լավրովը: Իրավիճակն այնքան է Մոսկվայի ակնկալիքներին համահունչ, որ Լավրովը արդեն գովաբանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը, նշելով՝ այդպիսի թիմային աշխատանքը վկայում է, թե ինչպես է պետք համագործակցել միջազգային հակամարտությունները հաղթահարելու հարցերում: Նա ասել է, թե ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով սերտ փոխգործակցությունը կշարունակվի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Փարիզի հետ: Եվ ամենակարևորը` ադրբեջանական կայքերին տված հարցազրույցում Լավրովը խոսել է ամենաուշագրավի մասին: Նա անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը, ու կոնկրետ պատասխանել. «Մենք միայն կարող ենք ողջունել Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին»: Հիմա, ինչպես ասում են` ամեն ինչ ընկնում է տեղը... Ավելի քան հասկանալի են Մոսկվայի գոհունակության պատճառները: ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց Ռուսաստանը խոստացել է «հանձնե՞լ» Ղարաբաղը... Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am